«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում 46 համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւս մասնակցելու է։ Կուսակցությունն արդեն թեկնածու է առաջադրել Մարտունի համայնքում։
Այստեղ թեժ պայքար է սպասվում։ Առաջադրվել է 4 ուժ` «Ապրելու երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, ՔՊ-ն եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է ՀՀԿ եւ «Ռեֆորմիստներ» կուսակցություններից, իսկ ցուցակը գլխավորում է ՀՀԿ-ի թեկնածուն՝ Արամ Կարապետյանը։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված, որ միայն այս համայնքում են առաջադրվել։ «Բացի Մարտունին, էլի համայնքներ կլինեն, որ Հանրապետականն առաջադրվելու է։
Իհարկե, ՏԻՄ ընտրությունները կարեւոր են, բայց այս ռեժիմի պարագայում խոսել ընտրություններով իշխանափոխության մասին՝ մի քիչ բարդ է»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73011
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
