«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը «Փաստ». Ընդդիմությունը որ համայնքներում կմասնակցի ընտրություններին «Ժողովուրդ». Փաշինյանը մտադիր է դուրս գալ փողոց՝ քաղաքացիների տրամադրությունները հասկանալու համար Polymarket հարթակում Թրամփի կուսակիցների հաղթանակին ընդամենը 9% հավանականություն է տրվում «Հրապարակ»․ ՊՆ-ն փորձում է փակել անհետ կորածների ծնողների բերանները «Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» հայաստանյան ընտրակեղծիքների վրա «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է Իրանական ռազմական աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել օրերս խոցված ամերիկյան ռազմանավի մասին Պայթյուն ուկրաինական Ռադայի մոտ՝ «Ցիրկոն» հրթիռների հարվածց հետո. Ուկրաինական աղբյուր Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով հարվածների. Ուկրաինական աղբյուրներ

«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված գործի դատական գործընթացում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործի համար կարևորագույն վկա համարվող Արամ Մկրտչյանը այս պահին գտնվում է փախուստի մեջ և դատարանում չի ներկայացել այն ցուցմունքները տալու, որոնք, ըստ գործի տրամաբանության, պետք է էական նշանակություն ունենային մեղադրանքի հանգամանքները պարզելու համար։

Ավելին՝ մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, չնայած նրա՝ որպես գործի կարևորագույն վկայի կարգավիճակին, փաստացի չեն ապահովել նրա ներկայությունը դատական գործընթացում։ Արդյունքում ստեղծվել է բավական տարօրինակ իրավիճակ. այն մարդը, որի խոսքերն ու փոխանցած տեղեկություններն առանցքային նշանակություն ունեն գործի մի շարք դրվագների համար, դատարանում չկա, սակայն նրա անունը շարունակաբար հնչում է։

Մասնավորապես, դատական նիստերի ընթացքում տարբեր վկաների կողմից ներկայացվող տեղեկությունների մի զգալի մասը, ըստ մեր աղբյուրների, կապվում է հենց Արամ Մկրտչյանի հետ։ Վկաները տարբեր դրվագների վերաբերյալ խոսելիս հղում են անում նրան՝ նշելով, որ այս կամ այն տեղեկությունն իրենք լսել են հենց Մկրտչյանից, կամ Մկրտչյանն է իրենց պատմել տեղի ունեցածի մասին։

Ստացվում է մի իրավիճակ, երբ դատարանում քննարկվող մի շարք հանգամանքների հիմքում դրվում են անձի փոխանցած տեղեկությունները, սակայն այդ անձը հենց դատարանում չէ՝ իր ասածը հաստատելու, մանրամասնելու կամ պաշտպանական կողմի հարցերին պատասխանելու համար։

Ու այստեղ էլ առաջանում է գլխավոր հարցը՝ եթե Արամ Մկրտչյանը գործի համար այդքան կարևոր վկա է, ապա ինչո՞ւ նրա ներկայությունը դատարանում չի ապահովվել։ Իսկ եթե նրա փոխանցած տեղեկությունները վկայակոչվում են այլ անձանց կողմից, ապա որքանո՞վ կարող են դրանք ինքնուրույն հիմք հանդիսանալ մեղադրանքի համար։

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ գործի նախնական փուլերում շրջանառված էր, որ Արամ Մկրտչյանի 8 դոլարանոց մատանի է նվիրել Աղազարյանի ընկերուհուն։ Խոսվում էր անգամ թանկարժեք մատանու մասին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս դրվագն այս պահին դատարանում չի քննվում։

Այսպիսով՝ Աղազարյանի գործի շուրջ ձևավորվում է մի բավական ուշագրավ պատկերը. առանցքային վկան, որի անունը շարունակում է հայտնվել այլ վկաների պատմություններում, դատարանում չկա, իսկ նրա փոխանցած տեղեկությունները շարունակում են շրջանառվել դատական գործընթացում։

Հարց է առաջանում՝ արդյոք իրավապահները փորձե՞լ են ապահովել Արամ Մկրտչյանի ներկայությունը դատարանում, ինչ կարգավիճակ ունի նա այս պահին, և եթե նա իսկապես գտնվում է փախուստի մեջ, ապա ինչո՞ւ նրա նկատմամբ անհրաժեշտ միջոցները ժամանակին չեն կիրառվել։

Այս հարցերի պատասխանները կարող են էական նշանակություն ունենալ նաև Հովիկ Աղազարյանի գործի այն դրվագների գնահատման համար, որոնց հիմքում հենց Մկրտչյանի փոխանցած տեղեկություններն են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73001 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը«Փաստ». Ընդդիմությունը որ համայնքներում կմասնակցի ընտրություններին«Ժողովուրդ». Փաշինյանը մտադիր է դուրս գալ փողոց՝ քաղաքացիների տրամադրությունները հասկանալու համարPolymarket հարթակում Թրամփի կուսակիցների հաղթանակին ընդամենը 9% հավանականություն է տրվում«Հրապարակ»․ ՊՆ-ն փորձում է փակել անհետ կորածների ծնողների բերանները«Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» հայաստանյան ընտրակեղծիքների վրա«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ էԻրանական ռազմական աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել օրերս խոցված ամերիկյան ռազմանավի մասինՊայթյուն ուկրաինական Ռադայի մոտ՝ «Ցիրկոն» հրթիռների հարվածց հետո. Ուկրաինական աղբյուրՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով հարվածների. Ուկրաինական աղբյուրներ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված