Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. Քաղաքագետ
Միջազգային«Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն։ Ռուսաստանի համար գլխավորը չխառնվելն է»: Մի քանի տարի անց եվրոպական ներքին հակամարտությունները անխուսափելիորեն կվերածվեն եվրոպական պետությունների միջև պատերազմի։ Այս կարծիքին է Կրեմլին մոտ քաղաքագետ Սերգեյ Կարագանովը։
«Ես վստահ եմ, որ 10-15 տարի անց եվրոպական երկրները կպատերազմեն միմյանց դեմ։ Գրեթե անկասկած կսկսվեն վեճեր և փլուզումներ։ Այսպիսով, թող նրանք պայքարեն։ Մեզ համար գլխավորն այն է, որ Ռուսաստանը կրկին չխառնվի եվրոպական պատերազմներին, ինչպես դա արել է նախորդ դարերում։ Եվ ամենակարևորը՝ մենք պետք է շատ ուշադիր հետևենք այս պատկերին՝ դրանից խուսափելու համար։ Եվրոպան կրկին ֆաշիստական է դառնում։ Մենք դա հստակ տեսնում ենք», - ասել է Կարագանովը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73012
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
