Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)
Армения PDF
Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Չեռնոգորիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց 2-3 հաշվով:
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին հաշիվը բացվեց հայ ֆուտբոլիստի ջանքերով, բայց ոչ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Իր հաշվին ինքնագոլ գրանցեց պաշտպան Էրիկ Փիլոյանը:
34-րդ րոպեին Հայաստանի ընտրանին հավասարեցրեց հաշիվը, աչքի ընկավ Արթուր Սերոբյանը։
4 րոպե անց՝ 38-րդ րոպեին, Կրստովիչը առաջ մղեց իր թիմին։
65-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հեռահար շքեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-2:
Հիմնական ժամանակի ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ՝ 89-րդ րոպեին, Ալեքսա Լատկովիչը, օգտվելով Ռիստո Ռադունովիչի փոխանցումից, խփեց հյուրերի հաղթական գնդակը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk