Երեւանյան շունչը Հախվերդյանի աչքերում
ՄշակութայինԵրեկ, հեղինակային երաժշտության հռավարության ականատես եղավ հայ հանդիսատեսը: Սեպտեմբերի 8-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցաավ հեղինակ կատարող Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը:
Մենահամերգին ներկա էին մշակութային եւ հանրային գործիչներ ու հախվերդյանական ոգին գնահատող հանդիսատես։
Այս բացառիկ երեկոյով պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի 97-րդ համերգաշրջանը։ Համերգի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ երգահանի «Խոսքեր» բանաստեղծությունների նոր ժողովածուի շնորհանդեսը:
Գինի, ժպիտ, երեւանյան երաժշտություն եւ բուռն էմոցիաներ, ահա այն ինչ ստացավ հանդիսատեսը, մոտ 2 ժամ տեւած համերգից:
Երգահանը քչախոսէր: Նա իր խոսքը երգով էր փոխանցում հանդիսատեսին՝ ներկայացնելով երգի պատմությունն ու շարունակում այն երաժշտության լոզվով:
Օրինակ, բոլորի կողմից սիրված «Տիկին Արուս» երգը ուներ իր հետաքրքիր եւ մի փոքր էլ հուզիչ պատմությունը:
Իսկ երբ հնչեց «Սա Երեւանն է» ստեղծագորշծությունը, հանդիսատեսը միաբերան ձայնակցում էր երգահանին:
Ըստ Հախվերդյանի, իր համերգները լինելու են շարունակական:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
