Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով
Վայքի ՔՊ-ական թեկնածու Մխիթար Մաթեւոսյանի կասկածելի դիպլոմի թեմայի վերաբերյալ ահազանգին անդրադարձել էինք, ավելին ինքը համայնքապետը չէր հիշում, թե ով «Գալիք» համալսարանում, օրինակ իր ֆակուլտետի դեկանը, կամ ամբիոնի վարիչը․․․«Ինչ անեմ, չեմ հիշում»։
Փորձել էինք «Գալիք» համալսարանից պարզել, թե ով եղել մեծն համայնքապետի օրինակ դեկանը եւ ով զարմանք, պարզվում է համայնքապետին դիպլոմ շնորհած համալսարանն էլ չի հիշում.«Արխիվի ոչնչացված լինելու հիմքով չենք կարող Ձեզ հայտնել տվյալ տեղեկատվությունը»,-ասված է համալսարանի գրավոր պատասխանի մեջ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
