ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել
Երևանի մրգի և բանջարեղենի վաճառքով զբաղվող խանութներից մեկում անցկացված ստուգման արդյունքում պտուղ-բանջարեղենում հայտնաբերվել են միջատասպան նյութի հետքեր։
Ստուգման պատճառը սոցիալական ցանցերում տարածված տեսանյութն էր, որի հեղինակը պնդում էր, թե խանութի աշխատակիցը վաճառքի համար նախատեսված մրգերի վրա միջատասպան նյութ է ցողում։
Տեսանյութից հետո տեսչական մարմնի աշխատակիցները խանութից նմուշներ են վերցրել և ուղարկել լաբորատոր փորձաքննության։ Փորձաքննության արդյունքներով՝ արտադրանքում հայտնաբերվել են միջատասպան նյութի հետքեր։
Դեպքի առնչությամբ տեսչական մարմինը նախատեսում է լայնածավալ ստուգումներ իրականացնել մրգի և բանջարեղենի վաճառքի կետերում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
