«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմով
ՔրեականԵրևանի առաջին ատյանի քրեական դատարանի Մասիվի նստավայրում, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, 30 րոպե ուշացումով շարունակվեց Ռուստամ Ստեփանյանի (Չաղ Ռուստամ) և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը:
Ռուստամ Ստեփանյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը միջնորդեց, որ նիստերն անցնեն դռնփակ ռեժիմով, քանի որ անձնական բնույթի և բժշկական գաղտնիք պարունակող հարցեր են քննարկելու:
Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց, որ նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ի նիստում դատարանի որոշմամբ Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կուրեղյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգվել էր 21 օրով:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

