Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

«Իրավունք». Ով է Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը

Ներքաղաքական

Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ ու Ախուրյան համանքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջադրումներն այսօր ավարտվեցին:

Արթիկում 4 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, Արթիկին նախկին համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանը կգլխավորի «Ազատ դեմոկրատների» ցուցակը, «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Արթուր Աստոյանն է, իսկ «Հայրենիք» կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Վահրադյանը:

Պարզվում է՝ Վանեցյանը իր «Հայրենիքով» առաջադրել է 2018-ին մի ամիս ԲՀԿ քվոտայով ԿԳՄՍ նախարար աշխատած արթիկցի Լեվոն Վահրադյանին, ում արթիկցիները ոչնչով չեն հիշում, բացի նրանից, որ ժամանակին հեղափոխությամբ տոգորված ԲՀԿ-ական էր, թե հետո ինչպես դարձավ վանեցյանական արթիկցիները չեն մտաբերում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ