Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է
ՄիջազգայինԴեռ անցած գիշերվանից Կիևի վրա սկսված օդային հարձակումը, որը շարունակվեց երեկ ողջ օրվա ընթացքում, չի դադարել նաեւ այս գիշեր:
Հարվածներ են ստանում գործնականում բոլոր տեսակի օբյեկտները՝ ինտերներ եւ բջջային ծառայությունների կենտրոնները, պահեստային եւ լոգիստիկ համալիրները, էներգետիկան եւ այլն:
Տեսանյութերում երևում է, թե ինչպես է Պեչերսկի շրջանում գտնվող գրասենյակային շենքի տանիքն այրվում անօդաչու թռչող սարքի բեկորներից: Պոդոլսկի շրջանում գտնվող գրասենյակային շենքը նույնպես այրվում է, և 16 հարկանի բնակելի շենք է վնասվել։
Այս գիշեվա հարվածներից մեկը բաժին է հասել Կիևի կենտրոնին՝ «Ուկրաինա» պալատին: Տեղում խոշոր հրդեհ է բռնկվել։ Պեչերսկի շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է պահեստի, հայտնել է Կլիչկոն:
Ուկրաինական աղբյուրները ենթադրում են, որ ռուսական կողմը վերադարձել է մշտական հարվածների սխեմային. գրոհում են այդ պահին համեմատաբար փոքր թվով անօդաչուներով, որոնց անմիջապես փոխարինում են նորերն, եւ այդպես շարունակ: Դա, բացի ռազմականից, հաեւ հոգեբանորեն է ծանր ազդեցություն թողնում:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72948
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk