Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան
Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, մեծ մասամբ Կենտրոն վարչական շրջանում, լրագրողներին ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով, սակայն, ժամերի ընթացքում էլեկտրամատակարարումը կվերականգնվի։
Պետրոսյանն ասաց, թե դեռ ամիսներ առաջ էր հայտարարել՝ այդ հատվածում բեռի խնդիր ունեն, սակայն հրդեհված ենթակայանին, ըստ նրա, դա չէր անդրադառնում։
«Այս պահին Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքներ ենք տանում, որ հողատարածք ձեռք բերենք, որ բարձր լարման խոշոր ենթակայան կառուցենք»,- հավելեց Պետրոսյանը։
Նա ասաց, որ հրշեջներից մի քանիսը ջերմահարվել են կրակին մոտ գտնվելուց, շտապօգնությունը պատշաճ բուժօգնություն է ցուցաբերել։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk