ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարի

Ուղիղ 6 տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ մոտավորապես ժամը 07:15-ին, շփման գծի ողջ երկայնքով սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք վերածվեցին 1994 թվականից հետո հայ-ադրբեջանական հակամարտության ամենամեծ և ամենաերկարատև պատերազմի։

Ադրբեջանական զինված ուժերը, կիրառելով հրետանային և հրթիռահրետանային համակարգեր, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր և ռազմական ավիացիա, հարվածներ հասցրին Արցախի պաշտպանության բանակի դիրքերին ու ռազմական ենթակառուցվածքներին։ Ռազմական գործողությունները, սակայն, չսահմանափակվեցին առաջնագծով. հարվածների թիրախում հայտնվեցին նաև թիկունքային բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը և շրջանային կենտրոնները։ Սեպտեմբերի 27-ի առավոտից Ստեփանակերտի բնակելի թաղամասերում կիրառվել են հրթիռային զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ենթազինամթերք պարունակող հրթիռներ։

Այսպիսով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ը դարձավ պատերազմի այն սահմանագիծը, որից հետո հակամարտությունը կարճատև սահմանային բախումից վերածվեց լայնածավալ պատերազմի՝ ընդգրկելով ինչպես առաջնագիծը, այնպես էլ հակամարտող կողմերի թիկունքային տարածքները։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք:

Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ