Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր

6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐ

Պատերազմը սպանեց անգամ նրանց, ովքեր ողջ մնացին։ Պատերազմից հետո փոխվեց շատերի կյանքը. մի մասն ընտրեց անհայրենիք ուրացման ու ժխտման ճանապարհը՝ հանուն շահի, մի մասը խելագարվեց այդ ամենը տեսնելուց։ Մի մասը առաջին իսկ օրից պայքարեց ու չհամակերպվեց այդ իրականության հետ, մի մասն այդ պայքարողներին ինչ պիտակ ասես որ չկպցրեց։ 
Պառակտվեցինք որպես հասարակություն, որը պատերազմի օրերին կուռ էր, սկսեցինք արդարացիորեն ատել նրանց, ովքեր չեն ատում Եռաբլուրի ճարտարապետներին։
6 տարի է տղերքը չկան։ 6 տարի է այդ տղերքի կյանքով պահած հողը չկա։ Փոխարենը կան, հաստանում ու օրեցօր ավելի լկտիանում են այդ տղերքի մահն ու զոհաբերությունն ուրացող ողջերը, քայլող դիակները։ 
Շատ բան կա ասելու այս օրը, բայց էլ խոսելու, բացատրելու, հասկացնելու մարդ չի մնացել. ով գիտի՝ գիտի, ով չէ՝ անիմաստ է համոզել, բացատրել, ցույց տալ։
6 տարի անց ունենք անբարեկարգ Եռաբուր, ուրացված Արցախ ու պղծված զոհաբերություն։ Մի փոքր ազգի համար սա շատ-շատ է...
Փառք ձեզ, տղերք ջան։ Հազար փառք ու խոնարհում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ