Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք ընդդիմադիր քաղաքական գործիչ, գյումրեցի իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ: Խորհրդարանական ընտրություններից հետո նա կալանավորվել էր, այժմ ընդգծում է, որ բանտում էլ է ազատ եղել:

- Ազատությունը սահմաններ չի ճանաչում, առավել եւս, եթե այդ ազատությունից փորձում են զրկել զուտ հայրենիքի ազատությունը սիրելու համար: Իսկ թե ինչու ձերբակալեցին, կարծում եմ, ինչ-որ բանով խանգարում էի: Ընտրությունների ժամանակ, մենք՝ իմ ընկերների հետ որպես դիտորդներ, կարողացել էինք խախտումներ արձանագրել: Հենց հունիսի 6-ի երեկոյան կար որոշում իմ նկատմամբ քրեական վարույթ հարուցելու եւ ձերբակալելու համար: Գուցե, փոքր անհամեստ հնչի, բայց մեր դատավճիռները մեր անուն-ազգանուններն են: Այսինքն, բացարձակապես էլ պետք չէ, որ քրեական օրենսգրքով Փաշինյանն ու իր քննիչներն ինչ-որ մեղադրանք հարուցեն: Այսօր Հայաստանում չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր, որովհետեւ թշնամական իշխանության համար մենք անընդունելի մարդիկ ենք: Իսկ քրեական գործի հետ կապված ասեմ, որ անհեռանկար քրեական վարույթ է, որը չունի որեւէ ապագա: Ուղղակի իշխանության նպատակն է եղել ընտրությունների ժամանակ մարդկանց նկատմամբ վախ սերմանելն ու ընդդիմադիր հատվածի նկատմամբ անվստահություն ներշնչելը: Սա փաշինյանական հերթական մանիպուլացիան եւ մարդու իրավունքների խախտման գործընթաց է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարզազրույցի շարունակությունը հաջորդիվ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ