Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԹՌԻՉՔ ԿԿՎԻ ԲՆԻ ՎՐԱՅՈՎ
(ՏԻԳՐԱՆԱՇԵՆՈՒՄ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ալիեւը` Տաշիրի Սամոյին: Էդ որ Քյարքիում ծառատունկ ես անում, կարող ա հլա մի հատ էլ բույն հյուսես ու ճտեր հանես։
**
ՀԵՐՔՈՒՄ
Կառավարությունից հայտնում են, որ այն լուրերը, ըստ որոնց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը օդանավից հողաթափերով եւ կիսագուլպաներով միանգամից գնացել է ՄԱԿ-ի համաժողովին, նոր հետո միայն Նյու Յորքի սուպերմարկետ, չեն համապատասխանում իրականությանը։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ԶԵԼԵՆՍԿԻՆ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆԻՑ 90 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ ՎԱՐԿԻ ԵՎ 26 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ ԵՐԿՐԻ ԲՅՈՒՋԵՆ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՈՒԶԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Տիկին Ուրսուլա, բա երբ եք բաժանելու մեր փողերը։
**
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՑԵՆԶ
(ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՍՏԵՐ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՎ ԱՅԼ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՎԱՐՔ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ միջազգային քաղաքական դպրոցի տեսուչների` Նիկոլի եւ Թրամփի դրսեւորումների մոտիկությունը գալիս է այն հանգամանքից, որ նրանք ոչ թե՞ համադասարանցի են եղել, այլ Թրամփը եղել է նրա ամբիոնի վարիչը։
**
ԳԱՂՏՆԻ ԶԵՆՔԸ
(ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԿԻՐԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ գիտական վերջին հաշվարկների` արհեստական բանականությանը կարող է կործանել միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա վերջին տարիներին ինչի կպել է, կործանել է։
**
ՄԵՌԵԼԻ ՓՈՂ ՈՒՏՈՂՆԵՐԸ
(ՆԻԿՈԼԵՆՑ ԿՈՂՄԻՑ` ԹԱՂՄԱՆ ՄԻԱՆՎԱԳ 200 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԸ 2027-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԿՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թաղման բյուրոյից հայտնում են, որ եթե առաջիկայում պատրաստվում եք մեռնել, ապա շտապեք մինչեւ 2027-ի հունվարը, այլապես կզրկվեք 200 հազար դրամ թաղման միանվագ գումարից։
**
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐ
(ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` «ԹՐԻՓՓԻ» ՄԻՋԱՆՑՔԻ ԱԿՏԻՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մաշկավեներական հիվանդանոցից հայտնում են, որ ՀՀ իշխանությունների մոտ ԹՐԻՓՓ-երով վարակման լուրջ սիմպտոմներ կան։
**
ՄԻ ԱՆԳԱՄ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ
(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԻԶՆԵՍ ԿԱՐԳՈՎ ԱՄՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ԻՐ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅՆՏԵՂ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գեղացի Նիկոլը առաջին անգամ բիզնես կլասով թռել էր Ամերիկա եւ հաճելիորեն հայտնաբերել, որ այնտեղ կան նոր հողաթափեր, լիքը ուտելիք, խմիչքներ… մի քեֆ, մի ուրախություն։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk