Ռուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday Times Թրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի Վերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ) Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ) ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում Էստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ինչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամը Իրականությունից կտրվածները ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին 8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ Հովսեփյան

Ինչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամը

Հրապարակախոսություն

«Իրավունք»-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել է, որ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով այժմ բնակվում է Ռուսաստանում, անձամբ այցելել է Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն, հանձնել հայկական անձնագիրը եւ հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից: Ավելի ուշ նա պետական մարմիններից իր քաղաքացիության դադարեցման մասին հաստատում է ստացել։

«Ես գնացի հյուպատոսություն եւ վերադարձրի ՀՀ անձնագիրս,- «Իրավունք»-ին ասել է Նորատ Տեր-Գրիգորյանցը,- Ինձ զարմանքով հարցրին՝ պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ եք անում։ Իսկ ես պատասխանեցի՝ ի՞նչ անեմ, երբ Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք դավաճանեցին մի բուռ մնացած հայ ժողովրդին եւ ուզում են թուրքերի օգնությամբ ոչնչացնել նրան»:

«Պատիվ ունեմ ճանաչելու գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին,- ասել է լրագրող Աշոտ Սաֆարյանը,- Ծանոթությունը երկար տարիներ է, եւ ես ուրախ էի զրուցել այս իսկապես նշանավոր մարդու հետ: Հայաստանի Զինված ուժերի եւ հայոց պետականության կայացման գործում Նորատ Տեր-Գրիգորյանցի դերն ու ներդրումը վերագնահատելն անհնար է: Հենց նա, արձագանքելով Վազգեն Սարգսյանի կոչին, եկավ պատմական հայրենիք եւ մի քանի տարվա կյանք նվիրեց այդ ճակատագրական գործին: Արցախյան առաջին պատերազմում հաղթանակն այդ թվում նաեւ նրա անգնահատելի ներդրմամբ էր։ Հայկական բանակը, որպես հետխորհրդային տարածքի ամենամարտունակներից մեկը, նաեւ նրա վաստակն է։ Հայ ժողովրդի ամենաարժանավոր զավակներից մեկն այլեւս չի ցանկանում որեւէ ընդհանուր բան ունենալ ներկայիս Հայաստանի հետ: Ինչպես հասանք դրան, ինչպես հասցրինք մեր երկիրը դրան։ Նրանք, ում մենք պարտական ենք Հայաստանի Երրորդ հանրապետության կյանքով ու գոյությամբ, հրաժարվում են այդպիսի երկրից»:

Գեներալը միայնակ չէ իր գնահատականի հարցում։ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլի կասկածները «ճշմարտության դավաճանություն» է որակել: Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն Հայաստանի ներկայիս իշխանություններին մեղադրել է Արցախի բանակը ջախջախելու մեջ։ Նիկոլի քաղաքական ուղեգծին, նրա վարած քաղաքականությանը դեմ են նաեւ հայոց պետականության կերտողները՝ գեներալներ, մեկենասներ եւ արքեպիսկոպոսներ։ Գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է Եկեղեցուն աջակցելու համար, նրանից խլել են իր ընկերությունը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է իշխանությունների դեմ բողոքելու համար: Կոռուպցիայի գործով կալանավորվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն կատարվածը գնահատել էր որպես բռնաճնշումներ Մոսկվայի հետ բարեկամության օգտին հանդես եկողների դեմ:

Քաղաքագետներ Նիկիտա Մենդկովիչն ու Կիրիլ Կազակովը Mail.ru-ին պատմել են, թե ինչպես է Հայաստանը եկել նրան, որ ուժայինները մեղադրում են իշխանությանը, իսկ գեներալը հրաժարվել է քաղաքացիությունից, եւ նաեւ այն մասին, թե ինչպես կզարգանան Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները:

«Տեր-Գրիգորյանցի հայտարարությունը Հայաստանում քաղաքական եւ, հավանաբար, նույնիսկ քաղաքակրթական խոր ճգնաժամի ցուցիչ է,- Mail.ru-ին պատմել է Եվրասիական վերլուծական ակումբի տնօրեն Նիկիտա Մենդկովիչը,- Այն (Հայաստանը) այս ճգնաժամի մեջ մտավ Փաշինյանի կառավարության՝ իշխանության գալուց հետո։ Ի սկզբանե այս իշխանությունն ընկալվում էր որպես հին կոռումպացված վարչակարգին ինչ-որ ազատական այլընտրանք, բայց վերջին տարիներին այն փաստացի անցել է այն ուղեգծին, որը նրանք անվանում են ուղեգիծ դեպի «իրական Հայաստան»: Դա Լեռնային Ղարաբաղից հրաժարվելն է, Բաքվի հանդեպ կապիտուլյանտ քաղաքականությունը, անգամ Հայոց ցեղասպանության ճանաչմանը ձգտելուց հրաժարվելն է։ Փաստորեն այս ամենը հայ ազգի եւ հայկական գաղափարախոսության որոշակի հենասյուների կամ առանցքային արժեքների խարխլումն է:

Միանգամայն ակնհայտ է, որ շատերը Հայաստանի ներսում տեղի ունեցողն ընկալում են որպես պետության եւ ազգի կազմաքանդում։ Եվ շատ մարդիկ, այդ թվում՝ Տեր-Գրիգորյանցը, ով մասնակցել է ժամանակակից տեսքով Հայաստանի ստեղծմանը եւ փաստացի հաղթել է Ղարաբաղի համար պատերազմում, հրաժարվում են մասնակցել այդ պետությանը։ Տեր-Գրիգորյանցի կերպարը հավանաբար համեմատելի է հետպատերազմյան ԽՍՀՄ-ում Ժուկովի կերպարի հետ։ Հրաժարվածներն ապագա չեն տեսնում այս կառավարության օրոք, այս (քաղաքական) ուղեգծի եւ գաղափարախոսության պայմաններում»:

Ներկայիս միտումների զարգացման դեպքում հին մտավորական, ռազմական եւ այլ վերնախավը (էլիտան), որը մասնակցել է վերջին 35 տարիներին Հայաստանի կերտմանը, աստիճանաբար հայտնվելու է լուսանցքում (խաղից դուրս)՝ թե՛ իշխանության վստահության, թե՛ իշխանության ու նրա քաղաքականության հանդեպ սեփական վստահության առումով:

«Անհասկանալի է, թե հայոց պետականությունն այս տեսքով դեռ որքան կգոյատեւի, սակայն սպասվում է արտագաղթի նոր ալիք, քանի որ հեղինակավոր ավագ սերնդի հեռանալը խթան կհանդիսանա ակտիվ երիտասարդության մի մասի համար, հատկապես այն մարդկանց, ովքեր չեն ընդունում ներկայիս ուղեգիծը կամ երկրի համար դրանից բխող ռիսկերը,- ասել է քաղաքագետը,- Երիտասարդ սպաները, բիզնեսի ներկայացուցիչները, տեխնիկական մասնագետները կարող են սկսել հեռանալ: Այդ թվում՝ գաղափարական հողի վրա՝ «իրական Հայաստանի» ուղեգիծը չընդունելու պատճառով: Ինչպես նաեւ այն գիտակցման պատճառով, որ դժվար է երկարաժամկետ կտրվածքով պլանավորել սեփական կյանքը մի երկրում, որտեղ նման քաղաքականության հետեւանքով գոյություն ունի պետության կազմալուծման ռիսկ»։

«Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանն այլեւս հանրապետության ռազմավարական գործընկերը չէ, մի քանի տարի հասունացող տեղաշարժի արձանագրումն է,- «ВФокусе Mail»-ին պատմել է РАНХиГС կառավարման ինստիտուտի դասախոս Կիրիլ Կազակովը,- Երեւանում արձանագրեցին. ՀԱՊԿ-ի եւ երկկողմ պարտավորությունների շուրջ նախկին դաշնակցային մոդելն իրեն սպառել է։ Ղարաբաղյան հակամարտության ակտիվ փուլի ավարտը եւ Բաքվի հետ հարաբերությունների պաշտոնական կարգավորումը հանգեցրին Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների վերանայմանը։ Հիմնական փոփոխությունը՝ Ռուսաստանը որպես ազգային անվտանգության այլընտրանք չունեցող երաշխավոր ընկալելուց հրաժարվելն է։ Ռեսուրսների սահմանափակությունը, ներմուծումից բարձր կախվածությունը, դեպի ծով ելքի բացակայությունը եւ տրանսպորտային բարդ մատչելիությունն անխուսափելի են դարձնում Հայաստանի միացումը ուժի ավելի խոշոր կենտրոններին։ Երեւանի առաջնահերթությունը ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ մերձեցումն է։ Ֆրանսիան հայտարարել է Հայաստանին սպառազինություն մատակարարելու մտադրության մասին։ Սակայն Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետաքրքրությունը Երեւանի նկատմամբ տակտիկական բնույթ է կրում։ Արեւմտյան մայրաքաղաքներին հանրապետությունը հետաքրքրում է որպես Ռուսաստանի եւ, որոշակի չափով, Իրանի վրա ազդեցության գործիք։ Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության հատվածներից մեկն է, որտեղ Արեւմուտքը ձգտում է թուլացնել Մոսկվայի եւ Թեհրանի դիրքերը»:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամըԻրականությունից կտրվածներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ ՀովսեփյանԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱյսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված