Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ) Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան Մտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասին Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով

Իրականությունից կտրվածները

Վերլուծություն

Հայաստանի քաղաքական կյանքը վերջին օրերին այնքան տարօրինակ տեսարանների շարք է հիշեցնում, որ երբեմն դժվար է հասկանալ՝ պետությա՞ն մասին ենք խոսում, թե՞ քաղաքական ռեալիթի-շոուի հերթական սերիայի։

Մի կադրի մեջ՝ Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռում ու հողաթափերն է ցուցադրում։ Մյուս կադրում մանդատավոր իբրեւ թիվ մեկ ընդդիմությունն է`իրեն թիվ մեկ բնապահպանի տեղ դրած` Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ Տիգրանաշենում ծառ տնկում։ Երրորդում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն են. իրենց քաղաքական առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ, ասուլիսների շքերթ են անում: Իսկ չորրորդ կադրում, որն ինչ-որ պատճառով ամենաքիչն է նկարահանվում, քաղաքացին է։ Նա կանգնած է այդ ամբողջի մեջտեղում ու փորձում է հասկանալ՝ իսկ այս ամենից իր կյանքում ի՞նչ է փոխվելու։

Սկսենք հողաթափերից: Փաշինյանը ինքնաթիռում ցուցադրում է իր հողաթափերը։ Լուրը տարածվել է հենց այդ ձեւակերպմամբ: Իհարկե, որեւէ օրենք չի արգելում վարչապետին ինքնաթիռում նույնիսկ անդրավարտիքը ցուցադրել եւ խնդիրը նույնիսկ «չստիկները» չեն, այլ քաղաքական մշակույթը «չստիկի» մակարդակի իջեցնելն է: Համաձայնեք, որ տարօրինակ փոխակերպում է, որի պայմաններում պետական կառավարման եւ հանրային քաղաքականության մասին խոսակցության կողքին անընդհատ հայտնվում են կենցաղային մանրուքները` որպես քաղաքական հաղորդակցության առանձին բովանդակություն։

Բայց քաղաքացին ավելի կարեւոր հարցեր ունի` ի՞նչ է լինելու իր անվտանգության հետ, ի՞նչ է լինելու սահմանների հետ, ի՞նչ է լինելու Տիգրանաշենի հետ, ի՞նչ է լինելու տնտեսության հետ, ի՞նչ է սպասվում ձմռանը, ի՞նչ է լինելու իր երեխաների ու թոռների ապագան: Եվ այդ հարցերի պատասխանի փոխարեն նրան ցուցադրում են հողաթափեր:

ԳՈՐԾԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՓՈԽԱՐԻՆԵՑԻՆ ԾԱՌ ՏՆԿԵԼՈՎ

Ու ամենատխրեցնողն այն է, որ մանդատավոր ընդդիմությունն էլ չի փայլում իր բովանդակությամբ: «Ուժեղ Հայաստանը» Անկախության օրը նշել է Տիգրանաշենում։ Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ իրենց այս տարվա անկախության մարտահրավերը Տիգրանաշենն է, եւ այնտեղ ծառատունկ է կազմակերպվել։ Միաժամանակ ներկայացվել են նաեւ զբոսաշրջության, շուկայի եւ բնակիչներին աջակցելու գաղափարներ: Բայց, կներեք, այս քաղաքական ուժը նախընտրական շրջանում ոչ թե ծառատունկ էր խոստանում, այլ` գործարաններ կառուցել: Հետեւապես, «զադերժկան» ինչո՞ւմ է, որ այն չեն կառուցում հենց Տիգրանաշենում: Եվ ընդհանրապես` ի՞նչ զբոսաշրջիկներ են տանելու Տիգրանաշեն, որ ի՞նչ տեսեն, դա էլ հո «Երեւան դարձած իմ Էրեբունին» չէ, այլ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով «Քյարքի դարձող Տիգրանաշենն է»: Ուրեմն` ի՞նչ լուծում է առաջարկում ընդդիմությունը, ծառ տնկել, հովին թի՞նկը տալ, ինչ լինի, թող լինի՞: Եվ ամենակարեւորը` ովքե՞ր են լինելու Տիգրանաշեն գնացող «զբոսաշրջիկները», կարո՞ղ է «պատահաբար» ադրբեջանցիներ լինեն:

Անխոս, ծառ տնկելը գեղեցիկ պատկեր է։ Այն հեշտ է նկարել, հեշտ է տարածել, հեշտ է վերածել քաղաքական խորհրդանիշի։ Բայց պետություն պահելու համար միայն ծառը քիչ է։ Պետք է անվտանգություն, տնտեսական կյանք, պետական քաղաքականություն, որը ոչ թե մեկ օրվա համար է նախատեսված, այլ տասը, քսան, երեսուն տարվա։ Որովհետեւ եթե Տիգրանաշենը պետք է պահել, ապա պետք է այնտեղ ապրել։ Եվ եթե այնտեղ պետք է ապրել, ապա պետք է ոչ միայն ծառ տնկել, այլեւ այնպես անել, որ այնտեղ ապրող մարդը վաղը չմտածի՝ վաղն ինչ կլինի իր ու իր ընտանիքի հետ:

ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱԴՐԻՑ ՉԵՆ ԻՋՆՈՒՄ

Եվ ահա երրորդ տեսարանը։ Սեպտեմբերի 23-ին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ասուլիս են տվել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Սեւակ Խաչատրյանը եւ փաստաբան Արամ Օրբելյանը:

Ասուլիսի հիմնական թեմաներից էին Քոչարյանի շուրջ ստեղծված իրավական գործընթացները, նրա ընտանիքի հետ կապված ընկերությունների կապարակնքումը եւ իշխանության քաղաքականությունը։ Այսպիսով՝ քաղաքական դաշտի այս բեւեռն էլ իր հերթին անում է այն, ինչ անում է վերջին ութ տարում` քննադատում է Փաշինյանին, բայց դրանից միայն շահում է հենց ինքը` Փաշինյանը: Որովհետեւ այս մարդկանց հոգսը ոչ թե ժողովուրդն է, այլ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելը, իրենց մանդատներն էլ պինդ պահելը, ինչպես եղավ 2021 թվականից հետո: Դրա համար էլ խոսում են ու խոսում, իսկ հետո ցրվում տներով, հիմա արդեն ընտրել են ոչ թե փողոցն, այլ հարմարավետ ու տաքուկ ասուլիսի համար նախատեսված սենյակները:

ԻՍԿ Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Ահա այստեղ է սկսվում իրական խնդիրը։ Հայաստանի քաղաքական դաշտում կարծես բոլորը չափազանց զբաղված են իրենք իրենցով, բոլորը խոսում են ժողովրդի անունից, բայց ոչ ժողովրդի մասին: Իսկ քաղաքացին ուզում է ոչ թե հերթական քաղաքական հերոսին։ Նա ուզում է նորմալ պետություն։

Հենց այստեղ էլ առաջանում է ամենացավոտ զգացողությունը։ Ոչ այն, որ որեւէ մեկը գիտակցաբար որոշել է ժողովրդին ծաղրել։ Այլ այն զգացողությունը, որ քաղաքական դասը երբեմն կորցրել է հասարակության իրական տրամադրության զգացումը։ Որովհետեւ երբ մարդը մտածում է անվտանգության մասին, իսկ քաղաքական հոսքում հայտնվում է վարչապետի հողաթափերի տեսանյութը, հակադրությունն ակնհայտ է։ Երբ Ռոբերտ Քոչարյանի թիմը հերթական ասուլիսն է անում ու իշխանությանը ներկայացնում որպես երկրի բոլոր խնդիրների աղբյուր, քաղաքացին կարող է նույնքան բնական հարց տալ՝ իսկ դուք ի՞նչ եք առաջարկում հիմա։ Ոչ թե 2018-ին, ոչ թե 2021-ին, ոչ թե ամիսներ առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, այլ` հիմա:

Վերջիվերջո, քաղաքացուն չի հետաքրքրում, թե ով է ավելի գեղեցիկ տեսանյութ նկարում։ Նրան հետաքրքրում է՝ ով է կարողանալու իր ասածը վերածել պետական քաղաքականության։ Քաղաքացին հարցնում է՝ «Լավ, բա ես ե՞րբ եմ ապրելու»։ Սա է այն հարցը, որին ոչ հողաթափերը կարող են պատասխանել, ոչ ծառը, ոչ էլ ասուլիսը։

Պետք է ծրագիր, պատասխանատվություն, արդյունք, որոնցից ոչ մեկն էլ ոչ տեսել ենք, ոչ լսել: Եվ, ամենակարեւորը, պետք է իրական գաղափարախոսություն, որը քաղաքացուն չի դիտարկում որպես ընտրությունների ժամանակ ակտիվացող քվեաթերթիկ։ Ժողովուրդը ոչ իշխանության ֆան-ակումբն է, ոչ ընդդիմության: Իսկ ծափ տալուց հոգնել է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված