Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո

Դպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերում

Դպրոց գնալու ճանապարհածախսի փոխհատուցման համակարգում նոր փոփոխություն է կատարվել։ 2026-2027 ուսումնական տարվանից օրական 2000 դրամ կստանան այն աշակերտները, որոնք իրենց բնակավայրից դուրս գտնվող՝ տարբեր բնակավայրեր սպասարկելու նպատակով կառուցված կրթական հաստատություններ են հաճախում։

Փոխհատուցումը հաշվարկվելու է յուրաքանչյուր փաստացի հաճախած օրվա համար։ Այսինքն՝ 20 ուսումնական օր դպրոց հաճախելու դեպքում աշակերտի համար նախատեսված գումարը կկազմի 40 հազար դրամ։ Նոր շահառու խմբի համար չի կիրառվելու գործող 20 200 դրամ ամսական սահմանաչափը։

Փոփոխությունը կապված է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ստեղծվող կրթահամալիրների հետ, որոնք նախատեսված են նաև հարակից բնակավայրերի երեխաների համար։ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ 2026 թվականի հունիսի դրությամբ արդեն շահագործման է հանձնվել 29 կրթահամալիր։

Այս դեպքում, սակայն, առաջանում է մեկ գործնական հարց՝ քանի՞ աշակերտ է իրականում օգտվելու նոր փոխհատուցումից, և որքա՞ն գումար է դրա համար նախատեսվել։ Պաշտոնական որոշմամբ փոխհատուցման չափը սահմանված է, սակայն շահառուների ընդհանուր թիվն ու ծրագրի ֆինանսական ծավալը դեռևս առանձին ուշադրության հարց են։

Մինչև այդ, նոր կարգավորումը փաստացի նշանակում է՝ նոր կրթահամալիր հաճախող որոշ աշակերտների համար դպրոց հասնելու յուրաքանչյուր օրը պետությունը կգնահատի 2000 դրամ։

Սիրանուշ Մանթաշյան

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված