Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան «Լեվ Գրուպը» շարունակում է փաստաբանական պրոֆեսիոնալիզմի մաստեր կլաս ցույց տալ Տիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ (Տեսանյութ) Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ Ինչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացում Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեց ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ

Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան

«Փաշինյանը Ռուսաստանին առաջարկում է փոխել Հայաստանի նկատմամբ իր վարքագիծն ու տեսլականը, որովհետև Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունների հիմքը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի անվտանգությունը՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայացվածությամբ, ապա հիմա Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի համար կարևոր մնալ՝ առանց Հայաստանը բացառապես իր անվտանգության համակարգում պահելու պատրվակով»,-նման կերպ է վերլուծում Փաշինյանի վերջին դիտարկումները ՌԴ-ի վերաբերյալ, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, մանրամասնելով.

- Բայց այստեղ կա մեծ հակասություն, ու այստեղ է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե Փաշինյանի ասածներին, այլ՝ չասածներին, որովհետև նա խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման մասին, բայց վերջին ամիսներին Հայաստանի իշխանություների կողմից Ռուսաստանի դերի վերաբերյալ լսում ենք հակառուսական տրամադրությունների գեներացում: 

Ուշագրավ է նաև այն, որ այս տարվա Կառավարության ռազմավարական ծրագրում՝ «Արտաքին քաղաքականություն» բաժնում, երբ կարդում ես Հայաստանի ռազմավարական գործընկերը, որ ժամանակին կար, հիմա չկա, այլևս չի ներկայացվում նախկին ձևով: Այսինքն՝ Փաշինյանը միաժամանակ հայտարարել է, որ Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականությունը պետք հիմնվի միջազգայնորեն ճանաչված, լեգիտիմ շրջանակների մեջ ու ոչ մի կերպ չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ: 

Մոսկվային ուղղված ուղերձը սա է, բայց այս հայտարարությունը միայն Մոսկվային ուղղված ուղերձ չի պարունակում, սա նաև ուղերձ էր Արևմուտքին, որ հարաբերությունների պահպանումը Ռուսաստանի հետ չի նշանակում վերադարձ նախկին կախվածության մոդելին, ասել կուզի՝ մենք փորձում ենք պահպանել Արևմուտքի հետ ձեռք բերածը՝ առանց Ռուսաստանի հետ առճակատման: 

Մեսիջ է Ադրբեջանին, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի նշանակում, թե մենք պետք դուրս գանք Ռուսաստանի հետ հարաբերություններից, այսինքն՝ խաղաղությունը տարածաշրջանում չի նշանակում հակառուսական աշխարհաքաղաքական վերադասավորում: Թուրքիային՝ որ իրենք անհամբեր են ճանապարհները բացելու հարցում:

Այսինքն՝ Փաշինյանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, երբ բոլորի հետ կարծես թե կոմպլեմենտարիզմ է դրսևորում: Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան: Ամփոփելով՝ ասեմ, որ Փաշինյանի միտքը հետևյալն է․ եթե նախկինում մեզ Ռուսաստանի հետ կապում էր պատերազմը, ապա հիմա պետք է կապի խաղաղությունը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմԱդրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան«Լեվ Գրուպը» շարունակում է փաստաբանական պրոֆեսիոնալիզմի մաստեր կլաս ցույց տալՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ (Տեսանյութ)Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներԻնչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացումՕրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներՌուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներըԵս եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումըՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետըՄասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված