Ինչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացում
ՀանդիպումԱրցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից, այս մասին օրերս ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան, չմանրամասնելով, թե ինչ կոնկրետ ծառայություն։
Վերը նշյալի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է Բաքվի գերությունը արժանապատիվ հաղթահարած, լավագույնս քաջատեղյակ Բաքվի բանտի «կանոններին» հայորդու յուրահատուկ տեսակ Գեւորգ Սուջյանի հետ, հետաքրքրվելով, ո՞ր դեպքերում , ինչի համար կարող են գերության մեջ գտնվողները օգտվեն նոտարական ծառայություններից։ Ունի՞ վարկածը, ինչ նոտարական փաստաթուղթ պետք է ստորագրած լիներ , ըստ էության, Արցախի վերջին նախագահը.
- Իմ այնտեղ գտնվելու ժամանակահատվածում ևս եղել են նման դեպքեր, երբ գերության մեջ գտնվողներին Կարմիր խաչի միջոցով տրամադրվել են նոտարական ծառայություններ։
Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ անհրաժեշտ է եղել փաստաթուղթ ձևակերպել երեխաների հետ կապված հարցերով, թոշակի կամ սոցիալական վճարների հարցերով, որպեսզի ընտանիքի անդամները կարողանան ստանալ համապատասխան գումարները։ Եղել են նաև գույքի հետ կապված հարցեր, այդ թվում՝ գույքի վաճառքի կամ տնօրինման վերաբերյալ։
Ուստի, Արայիկ Հարությունյանի նոտարական գործարքի վերաբերյալ
իմ փորձից կարող եմ ասել, որ նման նոտարական գործողությունները կարող էին կապված լինել ինչպես ընտանիքի, այնպես էլ գույքային կամ ֆինանսական հարցերի հետ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk