Frankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն է
ՄիջազգայինFrankfurter Allgemeine-ի տվյալներով՝ Մյունխենում Ուկրաինայի հետ կապված գերմանական պաշտպանական ընկերությունների վրա հարձակման հետևում կարող է կանգնած լինել ռուսական ԳՌՈՒ-ի դիվերսիոն կենտրոնը։
Գերմանացի քննիչները կարծում են, որ սեպտեմբերի 3-ի հարձակումից հետո ձերբակալված 28-ամյա կինը և 38-ամյա բուլղարացի տղամարդը կարող էին լինել ԳՌՈՒ-ի հետ կապված լրտեսական ցանցի մաս։
Նրանք հրկիզող սարքեր են նետել ընկերությունների գրասենյակների մոտ գտնվող շինհրապարակում։
Երկու պաշտպանական ընկերություններն էլ աշխատում են Ուկրաինայի համար։ Helsing-ը արտադրում և մատակարարում է հարձակողական անօդաչու թռչող սարքեր Ուկրաինային, մինչդեռ Rohde & Schwarz-ը արտադրում է ռազմական էլեկտրոնիկա, կապի սարքավորումներ և անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և ճնշման համակարգեր։
Ըստ Frankfurter Allgemeine-ի՝ զուգահեռ դիվերսիոն գործողություն էր պլանավորվում Սլովակիայում գտնվող ուկրաինական անօդաչու թռչող սարքեր արտադրող Skyeton-ի գործարանի դեմ, սակայն այն խափանվել է։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk