Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ

«Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում այս օրերին բավական թեժ քննարկվում է TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի հաջորդ փուլը։ Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակները սրտատրոփ սպասում են գործընթացի առաջ շարժվելուն, որպեսզի համաձայնագիրը հնարավորինս արագ հասնի Ազգային ժողով։

Խոսքը, մասնավորապես, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին է։ Կառավարությունն այն վավերացնելու մասին օրենքի նախագիծն արդեն հաստատել է, իսկ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին համաձայնագրով ստանձնվող պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Այսպիսով, հաջորդ առանցքային հանգրվանը Ազգային ժողովն է։

Իսկ ի՞նչ է պետք քննարկել խորհրդարանում։

ԱԺ-ին ներկայացվելու է ոչ թե պարզապես ճանապարհաշինական հերթական նախագիծ, այլ Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման օրենքի նախագիծ։ Դրա ընդունմամբ պետք է ավարտվեն այն ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար։

TRIPP-ի շրջանակում նախատեսվում է Հայաստանի տարածքով միջազգային տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացում՝ երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներից մինչև էլեկտրական, օպտիկամանրաթելային և այլ ենթակառուցվածքներ։ Նախագիծը նախատեսում է նաև TRIPP Development Company-ի ստեղծում, որի բաժնեմասերի 74 տոկոսը նախատեսվում է ԱՄՆ-ին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ TRIPP-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, և որ նախագիծը չի ենթադրում օտարերկրյա ռազմական կամ զինված ներկայություն։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը ներկայում գտնվում է վավերացման փուլում։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում այժմ քննարկվում է նաև այն հարցը, թե ինչ ժամկետներում կարելի է համաձայնագիրը խորհրդարանում անցկացնել և դրանից հետո անցնել գործնական փուլին։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունների նպատակն է հնարավորինս արագ ավարտել վավերացման գործընթացը և մինչև տարեվերջ մտնել TRIPP-ի գործնական իրականացման փուլ։

Այսինքն՝ առաջիկայում Ազգային ժողովում քննարկվելու է մի փաստաթուղթ, որի ընդունումը կարող է մեկնարկային իրավական հանգրվանը դառնալ Հայաստանի տարածքով նախատեսվող բազմամիլիարդանոց ենթակառուցվածքային և տարածաշրջանային կապերի նախագծի համար։

Հիմա հիմնական հարցը մնում է՝ որքան արագ իշխանությունը TRIPP-ը կանցկացնի խորհրդարանի միջով և ինչ պայմաններով կանցնի դրա գործնական իրագործմանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72816 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված