Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

«Հրապարակ»․ Ինչ ճակատագր է սպասում Էդգար Ղազարյանին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականներն անհամբերությամբ սպասում են եւ հրճվանքով խոսում են այն մասին, որ շուտով Էդգար Ղազարյանը կլքի խորհրդարանը ու բանտ կգնա, քանի որ դատարանը նրան ազատազրկելու դատավճիռ է կայացնելու, եւ իրենք էլ կազատվեն նրա սուր ելույթներից։

Դեռ մեկ ամիս առաջ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին դատարանը մեղավոր ճանաչեց եւ հրապարակեց մեղադրական վերդիկտ, ապա արագացված ռեժիմով դատավճիռ կայացրին՝ ՍԴ դատավորներին արատավորելու շինծու եւ ծիծաղելի գործով Քրօր․-ի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախատեսվում է պատիժ՝ ազատության սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով։

Ղազարյանն այդ հայտարարություններով քննադատել էր ՍԴ դատավորներին՝ Անկախության հռչակագրին վերաբերող հայտնի որոշումից հետո։ Նա օգտագործել էր «զավակին խժռող ծնող» ձեւակերպումը, որտեղ չկա արատավորման տարր, կա գնահատական, եւ այս քրվարույթը խոսքի ազատության կոպիտ ոտնահարում է։

Ուշագրավ է, որ Ղազարյանի դեմ հաղորդում ներկայացրել է ոչ թե ՍԴ դատավորներից մեկը, ինչն օրենքի պահանջ է, այլ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը, իսկ գործով տուժողներ չկան։ Հոկտեմբերի 1-ին այս գործով նիստ է նշանակված, մեղադրողը պետք է պատժաչափ առաջարկի, եւ չի բացառվում, որ հապճեպ որոշում կայացնեն: Եթե դա լինի ազատազրկում, ապա դատախազը պետք է գնա ԱԺ` պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի, որից հետո պատգամավորին կարող են բանտ տանել։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել բոլոր ատյաններում։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72815 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ