Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան Frankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն է ԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS News Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարները Ռուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր «Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են «Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ «Փաստ». Ո՞ր կառույցը կզբաղվի զինծառայության տարկետման հարցերով Պարզվում է, որ Թրամփը եւս վախենում է «Զելենսկու անեծքից» (Տեսանյութ) «Հրապարակ»․ Ինչ ճակատագր է սպասում Էդգար Ղազարյանին

«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում առաջիկայում կարող է հերթական ուշագրավ զարգացումը լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանն ու Մոսկվան զուգահեռաբար քննարկում են միմյանց երկրներում իրենց դեսպանների փոխարինման հարցը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվայում արդեն նոր թեկնածու են փնտրում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխարինելու համար։ Միաժամանակ Երևանում արագացված գործընթաց է ընթանում՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի փոխարինման ուղղությամբ։

Ուշագրավն այն է, որ, ըստ իշխանական աղբյուրների, երկու կողմի դժգոհություններն էլ կապված են հենց դեսպանների աշխատանքի արդյունավետության հետ։

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ռուսական կողմում այն կարծիքն է ձևավորվել, որ Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում չի կարողացել անհրաժեշտ մակարդակի հարաբերություններ կառուցել և արդյունավետորեն աշխատել Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ պատճառով Մոսկվայում քննարկվում է նրան փոխարինելու հարցը։

Հայկական կողմում իրավիճակը, ըստ մեր աղբյուրների, որոշակիորեն հայելային է։ Երևանում դժգոհ են Գուրգեն Արսենյանի աշխատանքից և, մասնավորապես, այն հանգամանքից, որ նա չի կարողացել հայ-ռուսական հարաբերությունների դաշտում ապահովել այն արդյունքը, որն ակնկալվում էր նրանից։

Այսինքն՝ ստացվում է բավական ուշագրավ իրավիճակ․ երկու երկրների մայրաքաղաքներում էլ դեսպանների աշխատանքի արդյունավետության հարց է բարձրացվել, և երկու կողմերն էլ սկսել են նոր թեկնածուների որոնման գործընթաց։

Հատկանշական է, որ Գուրգեն Արսենյանի հնարավոր հետկանչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռևս օգոստոսին։ Այդ ժամանակ մեր իշխանական աղբյուրները փոխանցել էին, որ Արսենյանի հետկանչի որոշումն արդեն կայացված է։ Սակայն մինչ այս պահը նա շարունակում է պաշտոնապես զբաղեցնել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

Ավելին՝ սեպտեմբերի 24-ին Արսենյանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը և միջպետական երկխոսության հեռանկարները։

Սերգեյ Կոպիրկինի շուրջ ևս վերջին ամիսներին բավական ուշագրավ զարգացումներ են եղել։ Մայիսին ՌԴ ԱԳՆ-ն նրան խորհրդակցությունների նպատակով կանչել էր Մոսկվա։ Դեսպանը հետագայում վերադարձել էր Երևան և շարունակել պաշտոնավարել։

Սակայն այժմ, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, Կոպիրկինի փոխարինման հարցը կրկին օրակարգում է, և Մոսկվան արդեն դիտարկում է նրա հնարավոր փոխարինողներին։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է նաև այն, որ երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանում մի շարք զգայուն հարցեր են կուտակվել։ Հետևաբար, եթե դեսպանների փոփոխության գործընթացն իսկապես ավարտին հասցվի, այն կարող է դիտարկվել ոչ միայն որպես կադրային սովորական փոփոխություն, այլև որպես Երևան-Մոսկվա հարաբերություններում դիվանագիտական աշխատանքի նոր փուլ սկսելու փորձ։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու ուղղություններով էլ գործընթացը դեռ շարունակվում է։ Թեկնածուների հարցում վերջնական որոշումներ, ըստ մեր աղբյուրների, դեռ չկան, սակայն քննարկումներն ակտիվ են։

Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ, եթե գործընթացը չխոչընդոտվի, ապա մինչև տարեվերջ Հայաստանը և Ռուսաստանը կարող են միմյանց երկրներում նոր դեսպաններ ունենալ։

Այս պահին պաշտոնապես ոչ Երևանը, ոչ Մոսկվան դեսպանների փոփոխության մասին որոշում չեն հայտարարել։ Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնական աղբյուրներում Արսենյանն ու Կոպիրկինը դեռևս ներկայացվում են որպես գործող դեսպաններ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72814 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվումՍեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգանFrankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն էԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS NewsԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարներըՌուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր«Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են«Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ«Փաստ». Ո՞ր կառույցը կզբաղվի զինծառայության տարկետման հարցերովՊարզվում է, որ Թրամփը եւս վախենում է «Զելենսկու անեծքից» (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ինչ ճակատագր է սպասում Էդգար Ղազարյանին«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին«Փաստ». «Ուժեղ Հայաստանը» ինչպես է մտածում պահել Տիգրանաշենը Իրանական աղբյուրները հետաքրքիր դրվագ են ներկայացնում Փաշինյանի եւ Փեզեշքյանի հանդիպումից (Տեսանյութ)Թրամփը Սի Ցզինպինի այցն ԱՄՆ շատ արդյունավետ է համարում (Տեսանյութ)Թրամփն առաջարկել է Զելենսկուն՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում. BloombergԹրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված