Ռուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ Ուկրաինայում Կիևում հարձակման է ենթարկվել խոշոր պահեստային համալիրը (Տեսանյութ) Կիևում գրեթե բոլոր ուկրաինական հեռուստաալիքները փակվել են Զապի փեսան մտել է Զապի հյուրանոցային համար ինքնաձիգով սպանելու աներոջը «Եվրոպան խուճապի մեջ է՝ տեսնելով Ուկրաինայի մոտալուտ պարտությունը». ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա 6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐ Հետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-ից Ռուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ) Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով

Սարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնում

Ներքաղաքական

Կառավարությունը նախատեսում է թաղման նպաստը կտրել՝ վերանայել գործող համակարգը. Բուն TV–ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է. «Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»։

Ինչպես հայտնի է, թոշակառուի մահվան յուրաքանչյուրի դեպքի ժամանակ ընտանիքը պետությունից միանվագ 200 հազար էր ստանում։

Այսինքն, ըստ այս լոգիկայի, եթե մարդն իր ողջ կյանքում աշխատել է, հարկ է վճարել և «սոցիալապես անապահով» չի գրանցվել, ապա մահանալիս պետությանն այլևս պետք չէ, նրանից վերջին նպաստն էլ կարելի է էկոնոմիա անել։ Սա արդեն «ապրելու իրավունքի» հարց չէ, սա «արժանապատիվ մահանալու» բյուջետային օպտիմալացում է։
Այս նորարարության հեղինակներին ուզում ես հարցնել. Իսկ չէ՞իք մտածել, օրինակ, ծառայողական ճոխ մեքենաների բենզինի բյուջեն բաշխել ու թոշակները ավելացնել։ Կամ՝ պաշտոնյաների գործուղումների ու պարգևավճարների բյուջեն «մի փոքր» կրճատել, որ գնաճի կոմպենսացման պրոցեսը սկսեք։

Կամ, լավ դրանք էլ հեչ, գոնե թող զբաղվեն Հայաստանում գերեզմանատների տեղեր ամրագրելու համար ընթացող կոռուպցիոն գործընթացներին, ու այդտեղ հոսող գումարները կրճատեն, որ սոված-ծարավ մարդիկ իրենց մեռելը, սուգը չթողնեն ընկնեն ստեղից-ընդեղից փող մուրան, որ գերեզմանի տեղ ամրագրեն իրենց հարազատին պատվով հուղարկավորելու համար։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում գերեզմանատների հարցը խնդրահարույց է․ տասնամյակներ շարունակ ոչինչ չի ձեռնարկվում հատկապես հողհատկացումների հարցը կարգավորելու համար։ Մահացածների թիվն աճում է, դրան զուգահեռ՝ գերեզմանոցների քանակն է ավելանում։ Եթե բարձրությունից նայենք, օրինակ, Երեւանին, կերեւա, թե ինչ հսկայական հողակտորներ են զբաղեցնում գերեզմանոցները։ Վիճակը պատկերացնելու համար ներկայացնենք վիճակագրական կոմիտեի 2020 թվականի տվյալները։ Ըստ այդմ՝ 2020-ին գրանցվել է մահվան 35,371 դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 35 տոկոսով կամ 9 հազար 185 դեպքով։ Ավելի բարձր ցուցանիշ, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել էր միայն 1988 թվականին, երբ միայն երկրաշարժը խլել էր ավելի քան 35 հազար կյանք։

Քաղաքացիները փորձում են ամեն գնով գերեզմանատներում մեծ տարածք ձեռք բերել, դեռ ողջ հարազատներին հետագայում հուղարկավորելու եւ տարածքներ վերցնելու քաշքշուկներից ազատվելու համար։ Նրանք համաձայնության են գալիս «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կամ, ժողովրդի լեզվով ասած, թաղման բյուրոյի աշխատակիցների հետ եւ որոշակի գումարի դիմաց վերցնում մեծ հողակտորներ։

Մասնավորապես՝ գերեզմանի վարիչները, չունենալով փակ գերեզմանատներում նոր գերեզմանատեղեր հատկացնելու իրավունք, օրենսդրական արգելքի պայմաններում լրացնում են ակնհայտ կեղծ գերեզմանաքարտեր՝ ներառելով նախկինում՝ նոր հատկացվող վայրում իբրեւ թե մահացողի հարազատի հուղարկավորված լինելու փաստը եւ այդ հիմքով նոր գերեզմանատեղին կլորիկ գումարի դիմաց հատկացնում են գերեզմանի սահմաններից դուրս գտնվող համայնքային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում:

Էլ չենք խոսում  գերեզմանատան վարիչների կամ հսկիչների մասին, ովքեր գերեզմանատեղի շինարարություն իրականացնելու պատրվակով իրականում քաղաքացիներից գումար են պահանջում՝ տեղ տրամադրելու եւ այլ աշխատանքների համար:

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ ՈւկրաինայումԿիևում հարձակման է ենթարկվել խոշոր պահեստային համալիրը (Տեսանյութ)Կիևում գրեթե բոլոր ուկրաինական հեռուստաալիքները փակվել ենԶապի փեսան մտել է Զապի հյուրանոցային համար ինքնաձիգով սպանելու աներոջը«Եվրոպան խուճապի մեջ է՝ տեսնելով Ուկրաինայի մոտալուտ պարտությունը». ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐՀետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-իցՌուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ)Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված