ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը Պուտինը պատրաստ է խաղաղության՝ ճիշտ պայմաններով. Քուշներ Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ օրը Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ուկրաինայի ԳՌՈՒ–ի տվյալների բազայում Ադրբեջանցիները մասնագետների թագուհի Թոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ, սակայն իրականությունն այլ է Նոյեմբերի 11. Օրվա խոսք Ուկրաինական անօդաչուները խոշոր հարձակում են իրականացրել Լենինգրադի մարզում Ապոկալիպսիս Կրամատորսկում. Սարսափելի կարմիր երկինք ռուսական հարձակումից հետո Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել նաեւ Ուկրաինայի սննդի արդյունաբերության օբյեկտներին. Ուկրաինական ԳՌՈՒ Axios. Ամերիկացի միջնորդները շաբաթներ շարունակ փորձում էին համոզել Պուտինին՝ վերադառնալ բանակցություններին

Շուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Միջազգային

Իսրայելի վարչապետը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Այդ ընթացքում մի շարք երկրների պատվիրակություններ լքել են դահլիճը: «Եթե այս սենյակում մնացել են այլ վախկոտներ, որոնք դեռ չեն հեռացել, խնդրում եմ, հեռացե՛ք հիմա»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուն։

Իր ելույթում նա անդրադարձել է Իրանին, նշել, որ թույլ չի տվել Իսլամական Հանրապետությանը միջուկային զենք ստանալ, որը, ըստ Նեթանյահուի, կարող էր ուղղվել Իսրայելի դեմ: Նրա խոսքով՝ Իրանում շուտով կարող են աներևակայելի իրադարձություններ տեղի ունենալ, այդ երկրի վարչակարգը կտապալվի: Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին՝ իրանական ռազմական ներուժը ոչնչացնելու հարցում աջակցության համար: Նա հավելել է, որ գրեթե ոչնչացրել են նաև «Հըզբոլլահը» և թույլ չեն տալիս ողջ մնացած զինյալներին խմբավորումներ ստեղծել: Նեթանյահուն նաև հերքել է մեղադրանքները, որ Հրեական պետությունը Գազայում ցեղասպանություն է իրականացրել: «Մենք կանխել ենք ցեղասպանությունը»,- շեշտել է նա:

Նեթանյահուն դիմել է Սիրիայի նախագահին, հայտարարել՝ հրեաները Գոլանի բարձունքներում են եղել դեռ Մովսեսի ժամանակներից, և խորհուրդ տվել Ահմեդ աշ Շարային կարդալ այդ մասին Աստվածաշնչում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ