Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ «Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել

Եվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբից

Նոր եվրո թղթադրամները եվրոգոտում շրջանառության մեջ կդրվեն 2030-ականների սկզբից: Այս մասին հայտնել է Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ)։

 

«Նոր թղթադրամները կունենան կատարելագործված պաշտպանիչ տարրեր, կլինեն ավելի էկոլոգիական և օգտագործման համար ավելի հարմար։ Նախատեսվում է, որ դրանք աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 2030-ականների սկզբից», – ասվում է ԵԿԲ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

 

Բացի այդ, ԵԿԲ-ն հայտնել է, որ թղթադրամների նոր դիզայնին նվիրված հարցմանը մասնակցել է Եվրոպայում և դրա սահմաններից դուրս բնակվող շուրջ 10 միլիոն մարդ։ Հարցման մասնակիցները գնահատել են դիզայնի 10 տարբերակ, որոնք բաժանված էին «Եվրոպական մշակույթ» և «Գետեր ու թռչուններ» թեմաների։

 

ԵԿԲ-ի կառավարիչների խորհուրդը թղթադրամների վերջնական դիզայնի վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի կառնի հարցման արդյունքները, տեխնիկական գնահատականը և անկախ ժյուրիի առաջարկությունները։ Բանկի տվյալներով՝ որոշումը կկայացվի 2026 թվականի վերջին։

 

ԵԿԲ-ն նաև հստակեցրել է, որ շրջանառության մեջ գտնվող եվրո թղթադրամները կշարունակեն մնալ օրինական վճարամիջոց և կօգտագործվեն նոր շարքի թղթադրամներին զուգահեռ։

 

Աղբյուրը՝ Բիզնես 24

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ