Պենտագոնը պատրաստում է արտակարգ ծրագիր համաշխարհային պատերազմի համար Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան Հայ ըմբիշները Արթուր Ալեքսանյանի պսակադրության արարողությանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսները պատրաստվում են հարվածել Կիևի հիդրոէլեկտրակայանին Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում Ռուսական առնվազն 7 հրթիռային անօդաչուները Կրիվոյ Ռոգում ոչնչացրել են 330 կՎ հիմնական ենթակայանը Թրամփը հայտարարեց Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները ոչնչացնելու ծրագրերի մասին Անօդաչուի տեսախցիկը ֆիքսել է ռուսական 4 ФАБ սավառնող ավիառումբի միաժամանակյա հարվածն ուկրաինական պաշտպանական կետին (Տեսանյութ) Եմենի հուսիթները սկսել են վերահսկել Կարմիր ծովում նավագնացության երթևեկությունը. The Wall Street Journal

Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից

Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Իրաքի վարչապետ Ալի էզ-Զեյդիի հետ։ Հանդիպումից հետ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվել է, որ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել անվտանգային համագործակցությունը խորացնելու վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Կողմերը քննարկել են ռազմավարական հարաբերությունների բոլոր ասպեկտները և համաձայանություն է ձեռք բերվել Սինջարում Իրաքի պետական ​​իշխանության լիարժեք հաստատման և օտարերկրյա զինված ուժերի ներկայությանը վերջ տալու վերաբերյալ։

Համաձայնեցված մեխանիզմների ու ժամանակացույցի համաձայն, թուրքական ուժերը փուլ առ փուլ Բաշիքա-Զիլքան ռազմական հենակետը կհանձնեն Իրաքի դաշնային կառավարությանը։

Իրաքում թուրքական զինուժի ներկայությունը երկար ժամանակ Բաղդադի դժգոհության ու կողմերի միջև հարաբերությունները լարման պատճառ էր եղել։ Իսկ Թուրքիան Բաշիքայի ռազմակայանը ստեղծել էր 2015-ի դեկտեմբերին՝ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության համաձայնությամբ։

Նյու Յորքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև երկկողմ առևտրի և ներդրումների ծավալների ընդլայնման, ստորագրված համաձայնագրերի անհապաղ իրականացման և համատեղ ռազմավարական նախագծերի վերաբերյալ։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ