Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

Իրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլար

Պենտագոնը Կոնգրեսին զեկուցել է, որ Իրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

 

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվության համաձայն՝ ռազմական ծախսերը հասել են 43.6 մլրդ դոլարի։ Եվս 1.5 մլրդ դոլար ծախսվել է լրացուցիչ վառելիքի վրա։

 

CNN-ն ընդգծում է, որ նշված գումարը չի արտացոլում պատերազմի ամբողջական արժեքը, քանի որ դրանում ներառված չեն վնասված ռազմաբազաների և շենքերի վերանորոգման ծախսերը։ Հեռուստաալիքի աղբյուրներից մեկի խոսքով՝ Պենտագոնը չի ներկայացրել նաև ռազմական գործողությունների անուղղակի ծախսերի մանրամասները, թեև Կոնգրեսը պահանջել էր այդ տեղեկատվությունը։

 

ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցի համաձայն՝ օգոստոսի սկզբի դրությամբ Իրանի դեմ ռազմական գործողությունները Պենտագոնի վրա արժեցել էին շուրջ 38 մլրդ դոլար։ Մեկ ամսվա ընթացքում այդ գումարն աճել է 7 մլրդ դոլարով։

 

Հուլիսին The Washington Post-ը գրել էր, որ Իրանի հետ պատերազմի պայմաններում Պենտագոնը բախվել է ֆինանսական միջոցների լուրջ պակասի։ Սպիտակ տունը Կոնգրեսից պահանջել էր հրատապ հատկացնել 67 մլրդ դոլար՝ ռազմական ծախսերը ծածկելու համար։ Թերթի տվյալներով՝ ֆինանսավորումը չհաստատվելու դեպքում զինվորականները ստիպված կլինեին կրճատել այլ ծախսերը։

 

Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 1.15 տրլն դոլարի պաշտպանական բյուջեն։ Բանաձևը նախատեսում է նաև լրացուցիչ 73 մլրդ դոլար հատկացնել Պենտագոնին և հատուկ ծառայություններին՝ հիմնականում Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու նպատակով։

 

Պատերազմը, սակայն, հանգեցրել է ոչ միայն ֆինանսական ծանրաբեռնվածության, այլև սպառազինության պաշարների զգալի կրճատման։ Օգոստոսի սկզբին CNN-ը հայտնել էր, որ հինգ ամսվա ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ն սպառել է THAAD համակարգերի հակահրթիռների պաշարների գրեթե 80%-ը և Patriot համակարգերի հրթիռների շուրջ կեսը։

 

Reuters-ի տվյալներով՝ գրեթե ամբողջությամբ սպառվել են նաև ATACMS և Precision Strike Missile հրթիռների պաշարները, ինչպես նաև աշխարհում առկա Tomahawk հրթիռների պաշարների գրեթե կեսը։

 

Աղբյուրը՝ Բիզնես 24

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. ՈւղիղԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված