Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ

Ներքաղաքական

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը մերժել է նրա փաստաբանների բողոքը, հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով դատարանին։

Արգամ Աբրահամյանը կալանավորվել է հուլիսի 9-ին։ Նրան մեղադրում են սպանություն կազմակերպելու մեջ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա․Ա․-ն կնոջը՝ Է․Ծ․-ին, կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու և նրան խոշոր գումարներ տրամադրելու մեջ, վրեժխնդրության շարժառիթով նրա սպանությունը հանձնարարել է իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող իր անվտանգության աշխատակից Գ․Հ․-ին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ