Կառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանում
Կառավարությանը կից «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայ առաքելական եկեղեցու ներսում «տիրող իրավիճակի» մասին զեկույց է պատրաստել, որով փաստացիորեն Գործադիրը նոր թափում սկսում է Մայր Աթոռի դեմ կռիվը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ զեկույցի հրապարկումից հետո դիմելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը Եկեղեցու ներսում առկա իրավիճակի վերաբերյալ քննիչ հանձնախումբ ստեղծելու և «օրենսդրական լուծումներ» տալու համար։
Ստորև ներկայացնում ենք «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցը առանց խմբագրության․
«Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։
Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամը։
Դրանց թվում են՝
• կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը,
• հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները,
• ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,
• ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը,
• Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը,
• Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը,
• պառակտումները Սփյուռքի թեմերում։
Զեկույցի ամբողջական բովանդակությունը հասանելի է հետրյալ հղումով։»
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

