Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի նոր փուլ ենք մտնում «Իրավունք». Ինչ նոր սյուրպրիզներ են սպասվում ԱԺ-ում «Փաստ». Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ «Ժողովուրդ». Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը Ուկրաինայում պայթյուններից հետո խորհրդավոր երկրաշարժ. գետնի ցնցում տարբեր շրջաններում «Հրապարակ»․ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

Ինչ-որ լուրջ բա՞ն է սպասվում

Միջազգային

Իրանական աղբյուրները հաստատում են, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում է տեղակայում E-6B Mercury ինքնաթիռ, որը Ամերիկյան ռազմավարական միջուկային հրամանատարության համակարգի հիմնական տարրն է։

Մանրամասնենք. այս ինքնաթիռը հաճախ անվանում են «դատաստանի օրվա ինքնաթիռ»։ Դրա հիմնական առաքելությունն է ապահովել հուսալի կապ ԱՄՆ ռազմական և քաղաքական ղեկավարության և ռազմավարական միջուկային ուժերի, այդ թվում՝ միջուկային բալիստիկ հրթիռներով սուզանավերի միջև։

Խոշոր հակամարտության դեպքում E-6B-ն ունակ է անվտանգ հրամաններ փոխանցել ռազմավարական ուժերին և պահպանել միջուկային եռյակի վերահսկողությունը, նույնիսկ եթե կապի սովորական ուղիները խափանված են։

Հետևաբար, նման ինքնաթիռի հայտնվելը Մերձավոր Արևելքում անխուսափելիորեն գրավում է ուշադրությունը։ Ավելի կոնկրետ, դա միտք է առաջացնում, որ ինչ-որ լուրջ բան կարող է տեղի ունենալ:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72650 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ