Հայ ըմբիշները Արթուր Ալեքսանյանի պսակադրության արարողությանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսները պատրաստվում են հարվածել Կիևի հիդրոէլեկտրակայանին Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում Ռուսական առնվազն 7 հրթիռային անօդաչուները Կրիվոյ Ռոգում ոչնչացրել են 330 կՎ հիմնական ենթակայանը Թրամփը հայտարարեց Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները ոչնչացնելու ծրագրերի մասին Անօդաչուի տեսախցիկը ֆիքսել է ռուսական 4 ФАБ սավառնող ավիառումբի միաժամանակյա հարվածն ուկրաինական պաշտպանական կետին (Տեսանյութ) Եմենի հուսիթները սկսել են վերահսկել Կարմիր ծովում նավագնացության երթևեկությունը. The Wall Street Journal Իրանական աղբյուրները հաստատում են ԱՄՆ-ի կողմից Քեշմ կղզն հասցված հարվածների լուրը Իրանը թիրախավորում է ԱՄՆ-ն. 15,000 կիլոմետր հեռահարության հրթիռներ՞

Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)

Միջազգային

Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ՝ «Գիպրոսվյազ»-ը հարձակման է ենթարկվել։

Հարձակման թիրախը Ուկրաինայի տեղեկատվական և հաղորդակցական ենթակառուցվածքների նախագծման և զարգացման ինստիտուտի՝ «Գիպրոսվյազ»-ի շենքն էր։ Շենքում են գտնվում նաև Ուկրաինայի գլխավոր հեռահաղորդակցության օպերատոր «Ուկրտելեկոմ»-ի, Ուկրաինայի հաղորդակցության հետազոտական ​​ինստիտուտի, «Վեգա» հեռահաղորդակցության ընկերության (Vodafone-ի մաս) և այլոց գրասենյակները։

Այս բոլոր կազմակերպությունները գործում են հատուկ հաղորդակցությունների, ռադիոհաճախականության մոնիթորինգի, ինտերնետի, բջջային կապի և հեռահաղորդակցության զարգացման ոլորտներում։

Ռուսական ուժերն այս օրերին ակտիվորեն խոցում են ուկրաինական տեղեկատվական հաղորդակցության կենտրոնները՝ Կիևի կապի խափանման համար։

Կիևում շատ բաժանորդներ կորցրել են ինտերնետը. «Պաուտինան» և UTELS-ը հայտնել են տվյալների կենտրոնների վնասման մասին։
«Մեկ այլ թշնամական հարձակման հետևանքով վնասվել է մայրաքաղաքի տվյալների կենտրոններից մեկը, որտեղ գտնվում են UTELS-ի հանգույցային սարքավորումները։ Սարքավորումները մնում են առանց էլեկտրաէներգիայի, ինչը կարող է հանգեցնել ցանցի անջատումների և ծառայությունների խափանումների», - հայտարարել է ընկերությունը։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72641 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ