ՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբ
Եվրոպական Միության հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում միտումնավոր ցուցադրական է, ուղղված Ռուսաստանին վնասելուն և սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելուն, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն և Արկտիկական խորհրդում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյա Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Երևանի կուրսը, հաշվի առնելով ԵՄ օրենսդրության և ԵԱՏՄ օրենսդրության միջև հիմնարար անհամատեղելիությունը, անխուսափելիորեն հարցեր է առաջացնում մեզ մոտ։ Նույնը վերաբերում է նաև ԵՄ-ի միտումնավոր ցուցադրական հետաքրքրությանը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում», – ասել է Մասլեննիկովը։
Նա ընդգծել է, որ հաշվի առնելով Եվրամիության բացահայտ հակառուսական քաղաքականությունը, որը գնալով ավելի ու ավելի է վերածվում անդիմադրելի և ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի, անհրաժեշտ չէ պատրանքներ փայփայել նրա իրական մտադրությունների վերաբերյալ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
