Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը

Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

Սպորտ

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարն առանձնացավ պատմական իրադարձությամբ: 39-ամյա հայտնի հայ ըմբիշ, աշխարհի չեմպիոն և Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, ներկայացնելով Արգենտինան, ոսկե մեդալ նվաճեց մինչև 77 կգ քաշային կարգում:

Եզրափակիչ գոտեմարտում Ջուլֆալակյանը 4-2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ կոլումբիացի Խաիր Կուերոյի նկատմամբ՝ ռևանշի հասնելով խմբային փուլում նրանից կրած պարտության դիմաց: Այս մեդալը պատմական նշանակություն ուներ Արգենտինայի համար. երկիրը վերջին 16 տարիների ընթացքում Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ըմբշամարտի ոսկե մեդալ չէր նվաճել:

 
«Արգենտինայի այս երկարամյա դադարն ինձ համար հսկայական մոտիվացիա էր՝ հաղթելու և՛ ինձ, և՛ երկրի համար: Անհավատալի զգացողություն էր»,- նշել է հայ ըմբիշը մրցաշարից հետո:

Արսեն Ջուլֆալակյանի անունը հայկական սպորտում վաղուց արդեն ոսկե տառերով է գրված: Ծնվելով 1987 թվականին Գյումրիում՝ 1988-ի Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ընտանիքում, Արսենը կարողացավ կերտել սեփական փառահեղ ուղին: 2009-ին նա դարձավ Եվրոպայի, իսկ 2014-ին՝ աշխարհի չեմպիոն, սակայն նրա կարիերայում շրջադարձային եղավ 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը:

Թվում էր, թե 2021 թվականի հուլիսին, «Տոկիո-2020»-ի ուղեգրի համար պայքարում հավաքականի ներսում տեղի ունեցած վիճահարույց որոշումներից և քաղաքականություն մուտք գործելուց հետո, նրա սպորտային կարիերան ավարտված է: Սակայն 2023 թվականին Շվեյցարիայում կայացած հանդիպումը արգենտինացի նախկին օլիմպիական ըմբիշ, ներկայումս Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնյա Յուրի Մայերի հետ, փոխեց ամեն ինչ:

«Չե՞ս ցանկանում քո չորրորդ Օլիմպիական խաղերում ներկայացնել Արգենտինան»,- Մայերի այս անսպասելի առաջարկը վերածնեց Ջուլֆալակյանի սպորտային կիրքը:

Վերադարձը հեշտ չէր: Ջուլֆալակյանը պատրաստվում էր հանդես գալ «Փարիզ-2024»-ում, սակայն ծանր վնասվածքի պատճառով ստիպված եղավ մեկ տարի տրամադրել վերականգնմանը: Չցանկանալով սպորտից հեռանալ վնասվածքի պատճառով՝ նա շարունակեց պայքարը և արդեն 2025 թվականին Մոնտերեյում կայացած Համաամերիկյան առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ:

Ռոսարիոյում կայացած Հարավամերիկյան խաղերի այս ոսկին ամրապնդեց նրա դիրքերը նոր հավաքականում: Տեղի երկրպագուները հայ չեմպիոնին ընդունեցին որպես յուրայինի, իսկ ինքը՝ Ջուլֆալակյանը, արդեն նախանշել է հաջորդ գլխավոր նպատակը: Չնայած 39 տարեկան հասակին՝ փորձառու ըմբիշը հայտարարել է, որ մտադիր է պայքարել 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար՝ կրկին Արգենտինայի դրոշի ներքո:

Նշենք նաև, որ Ռոսարիոյում հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարն անցավ լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Արգենտինայի հավաքականին ևս մեկ արծաթե մեդալ պարգևեց 21-ամյա Ռիկարդո Նաուել Գոմեսը (97 կգ), իսկ թիմային հաշվարկում աչքի ընկան նաև Վենեսուելայի ներկայացուցիչները՝ նվաճելով երեք ոսկե մեդալ: 

Armsport

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված