«Սլավմեդ»-ում մահացած ծննդկանի գործի նախաքննությունն ավարտվել է
Արխիվ 16-20«Իրավունք»-ին հայտնի է դարձել, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում նախորդ տարի ծննդկան Տաթեւ Գասպարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործն այժմ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է: Գործը քննելու է դատավոր Աննա Մաթեւոսյանը: Դատական նիստի օր դեռ նշանակված չէ:
Հիշեցնենք` հայցվոր կողմը` Տաթեւ Գասպարյանի հարազատները, «Սլավմեդ»-ի բժիշկներ Լիանա Դաղբաշյանին եւ Կարեն Բաղդասարյանին մեղադրում են ծննդկանի մահվան համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

