Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur
Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը։ Հայտնում է armlur.am-ը:
Աղբյուրին հայտնի դարձավ, որ Արարատի մարզում՝ հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արտաշատի ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հնարավոր վրեժխնդրությունը, իսկ հիմնական մասնակիցները բերման են ենթարկվել։ Դատարանը նրանցից մի քանիսի նկատմամբ տնային կալանք է կիրառել։ Նրանց թվում է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը։
Վիճաբանությունը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդ Գոքորի «Հրաշք այգի» ռեստորանում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
