Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը
Սպորտ
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ամառային տրանսֆերային պատուհանը պաշտոնապես փակված է:
Այս կապակցությամբ Սաուդյան Արաբիայի առաջնության պաշտոնական կայքը առանձնացրել է լիգայի բոլոր 18 ակումբների գլխավոր նորեկներին, որոնց խաղին երկրպագուները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն։
Լիգայի պաշտոնական կայքը Էդուարդ Սպերցյանի տեղափոխությանն ու մեկնարկին անդրադարձել է առանձնահատուկ հիացմունքով.
«Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը, ըստ լուրերի, արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում էր «Ալ Ահլիի» դիտակետում, և նույնիսկ մրցաշրջանի այս վաղ փուլում արդեն պարզ է դառնում, թե ինչու:
Չնայած Ասիայի գործող կրկնակի չեմպիոններն այնքան էլ հաջող շրջան չեն ապրում և վերջին հինգ խաղերում երեք պարտություն են կրել, Սպերցյանը թիմում իսկական առանձնացող ֆիգուր է։ Նրա ակտիվում արդեն իսկ գրանցված է երկու գոլ և երկու արդյունավետ փոխանցում»։
Մյուս ակումբների գլխավոր նորեկներն՝ ըստ RSL-ի պաշտոնական ընտրության.
- «Աբհա» — Միշի Բաչուայի
- «Ալ Իթիֆաք» — Ջորդան Լարսոն
- «Ալ Ֆեյսալի» — Տեո Բոնգոնդա
- «Ալ Ֆաթեհ» — Լուկաշ Հարասլին
- «Ալ Ֆեյհա» — Պաուլո Օլիվեյրա
- «Ալ Հազեմ» — Բոնհյոր Մուգիշա
- «Ալ Հիլալ» — Օլի Ուոտկինս
- «Ալ Իթիհադ» — Ժորժինյո Վեյնալդում
- «Ալ Խալիջ» — Միգել Կրեսպո
- «Ալ Խոլուդ» — Ժյուլիեն Դոմինգես
- «Ալ Նասր» — Սամու Կոստա
- «Ալ Քադսիա» — Տիջանի Ռեյնդերս
- «Ալ Ռիյադ» — Մահմուդ Տրեզեգե
- «Ալ Շաբաբ» — Ռոջեր Մարտինես
- «Ալ Տաավուն» — Աբդերազակ Համդալլա
- «Դիրիյա» — Դարվին Նունյես
- «ՆԵՕՄ» — Մոհաննադ Աբու Տահա
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
