Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի Եվրոպայում պատրաստ են փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, եթե ռուսական սառեցված փողերը ստանան Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Ձեզ խելոք պահեք, թե չէ հաջորդ կիրակի կարող է ավելի բարկացած լինեմ ուրիշ մանրամասներ էլ հիշեմ Պենտագոնը պատրաստում է արտակարգ ծրագիր համաշխարհային պատերազմի համար Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան Հայ ըմբիշները Արթուր Ալեքսանյանի պսակադրության արարողությանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսները պատրաստվում են հարվածել Կիևի հիդրոէլեկտրակայանին Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում

Մերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»

Միջազգային

Մերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»։ Երկրորդ քաղաքական հարվածը նոկաուտային էր։ Ահա, մոտավորապես այսպես են փորձագետները գնահատում Գորմանիայում կայացած տեղային ընտրությունների արդյունքները:

Երկրորդ անընդմեջ տարածաշրջանային ընտրությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի դիրքերը հասցրել են կրիտիկական կետի։ Այժմ նրա դաշնակիցները պահանջում են Մերցի հրաժարականը։ Նա կառչած է իշխանության վերջին մնացորդներից, բայց նրա հնարավորությունները փոքր են։

Իր պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի գլխավոր քաղաքական ուժը, որը Բեռլինի պատի անկումից ի վեր երկրի բոլոր նվաճումների աղբյուրն է, չկարողացավ հաղթահարել 5% շեմը և մտնել Պոմերանիայի խորհրդարան։ Bloomberg-ը հաղորդում է, որ կուսակիցները քննադատում են Մերցին՝ նրան համարելով կյանքից և պետական ​​գործերից կտրված քաղաքական գործիչ։

Սաքսոնիայում և Պոմերանիայում ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Արևելյան Գերմանիան այժմ ամբողջությամբ գտնվում է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfL) կուսակցության վերահսկողության տակ։ Ակնհայտ է նաեւ, որ կուսակցությունը ձայների հարուստ բերք կհավաքի Բունդեսթագի հաջորդ ընտրություններում։ Այս պարագայում, փորձագետներն ուշադրություն են հրավիրում փաստի վրա, որ AfL-ին ամեն կերպ ներկայացնում են, որպես ռուսամետ ուժ: Արդյունքում, եթե «ռուսամետ ուժը դառնում է Գերմանիայում առաջատար քաղաքական կուսակցություն, ապա դա նշանակում է լիբերալ համակարգի համար ամենավտանգավոր սցենարը՝ շարքային ընտրողի համար «ռուսամետ» գաղափարախոսությունը Գերմանիայում դարձել է առաջնային գործոն»:

Այսպիով, Եվրոպական կառավարությունները սկսել են ինտենսիվացնել ՌԴ-ի հետ ենթադրական պատերազմի նախապատրաստական ​​աշխատանքները, ապա Գերմանիայի, ասենք նաեւ եվրոպական այլ երկրների վերնախավը, իր ներկայիս տեսքով, պարզապես կարող է չգոյատևել մինչև «Ռուսաստանի հետ սահմանված պատերազմի սկիզբը 2030 թվականին»։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72550 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ