Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

Մշակութային

Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը Հայաստանում

Սեպտեմբերի 20-ը իրական հրաշք էր հայ հանդիսատեսի, հատկապես 90-ականների սերնդի համար, քանի որ Հայաստան էին ժամանել համաշխարհային աստղեր՝ Haddaway-ին, Mr. President-ին, Dr. Alban-ին և Boney M.-ին։

Փառատոնի գաղափարը հանդիսատեսին ոչ միայն հայտնի արտիստների ելույթները մեկ բեմում ներկայացնելն էր, այլև մեկ օրով 90-ականների ամբողջական մթնոլորտ ստեղծելը՝ երաժշտության, ձևավորման և ժամանցային ծրագրի միջոցով։

Հարկ է նշել, որ այս փառատոնը բացառիկ էր նաեւ նրանով, որ միջազգային արտիստներից որևէ մեկը նախկինում ելույթ չէր ունեցել Հայաստանում, իսկ Boney M.-ը ներկայացված կազմով ևս առաջին անգամ հանդիպեց հայաստանյան հանդիսատեսին։

Երշտական երեկոյի բացումը կատարեցին 90-ականների սիրված հայ արտիստները, իրենց հայտնի կատարումներով: Հնդիսատեսը եւս մեկ առիթ ունեցավ լսելու Գրիշա Աղախանյանին, Լիլիթ Կարապետյանին, Արման Բարդումյանին, ինչպես նաև Սիմոնեին և դիջեյների։ Երեկոյի ընթացքում հնչեցին միջազգային և հայկական հայտնի ռետրո հիթեր։

Unity Production-ի համահիմնադիր և պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանի խոսքով՝ մի քանի միջազգային արտիստների մեկ բեմում համախմբելը երկարատև և բարդ կազմակերպչական գործընթաց էր։

«Մեզ համար կարևոր էր կազմակերպել ոչ թե պարզապես համերգ, այլ ամբողջական փառատոնային օր, որի ընթացքում մարդիկ կկարողանային վերադառնալ իրենց սիրելի երաժշտությանը և 90-ականների մթնոլորտին։ Չորս միջազգային արտիստների միաժամանակ Հայաստան հրավիրելը մեծ աշխատանք պահանջեց, բայց հանդիսատեսի արձագանքը ցույց տվեց, որ ռետրո երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում իսկապես մեծ է։ Retro Stars-ը շարունակական նախագիծ դարձնելու և հաջորդ միջոցառումները կազմակերպելու ուղղությամբ արդեն աշխատում ենք»,- նշեց Ալեքսանդր Մհերյանը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ