Ով է Բաղրամյան փողոցում սպանված 29-ամյա տղան․ Armlur.am Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Բուք, սառնամանիք. Ինչ է կատարվում մարզերում Ձմեռը թակեց Երևանի դուռը Վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել Երևանում Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում տնօրենին. Ազարյան Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո ԱԲ-ն գուշակ չէ. Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է

Վիրավոր իմ Հայաստան, դու դեռ ուղղելու ես քո ողնաշարը

Թեմա

Մեր գործընկեր, հանրությանը հայտնի հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանը օրվան համահունչ շնորհավորական ուղերձ է հղել 35-ամյա անկախ Հայաստանին.

- Շնորհավոր  վիրավոր, բայց մաքառող Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը
Այս օրը հայ ազգի արժանապատվութան,  մեր նախնիների պայքարի գնի,  մեր նահատակների արյամբ կերտված ճանապարհի ու մեր երեխաների ապագայի հանդեպ տրված երդման օրն է.... 
35 տարին մեզ սովորեցրեց, որ անկախությունը չի տրվում մեկ անգամ եւ  ընդմիշտ։ Այն ամեն օր պետք է պաշտպանել՝ հավատով, աշխատանքով, պատասխանատվությամբ և միասնականությամբ։ Պետք է պաշտպանել սահմանին կանգնած զինվորի ուժով, ուսուցչի գիտելիքով, բժշկի նվիրումով, աշխատողի արդար քրտինքով և յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կեցվածքով։
Այս օրը խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհեցին, որպեսզի Հայաստանի եռագույնը ծածանվի ազատ երկնքի տակ։ Նրանց սխրանքը մեր պատմության ամենասուրբ էջերից է և մեր հավերժ պարտավորությունը՝ ունենալ ուժեղ, անվտանգ և ինքնիշխան հայրենիք։
Փա՛ռք մեր հայրենիքին, փա՛ռք մեր ժողովրդին, և որ թող   հավերժ լինի Հայաստանի անկախությունը։ 
Վիրավոր իմ Հայաստան, դու դեռ ուղղելու ես քո ողնաշարը 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ