Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
ՄիջազգայինԵրևանը ներառվել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների ընտրություններում արտասահմանյան ամենաակտիվ ընտրատեղամասերի շարքում։ Այս մասին «Вести» լրատվականի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեեկացնում է РИА Новости-ն։
Ըստ նրա, արտասահմանյան ընտրատեղամասերի թվում ընտրողների ակտիվությամբ առաջատար են դարձել նաև Բելգրադը, Կիպրոսը, Քիշնևը, Փհենյանը, Փհուկետը և Ղազախստանը։
«Ամենաակտիվ ընտրատեղամասերի թվում առաջատարներ են դարձել Երևանը, Բելգրադը, Կիպրոսը, Քիշնևը, Փհենյանը, Փհուկետը և Ղազախստանը», — ասել է Զախարովան։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
