Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Ձեզ խելոք պահեք, թե չէ հաջորդ կիրակի կարող է ավելի բարկացած լինեմ ուրիշ մանրամասներ էլ հիշեմ Պենտագոնը պատրաստում է արտակարգ ծրագիր համաշխարհային պատերազմի համար Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան Հայ ըմբիշները Արթուր Ալեքսանյանի պսակադրության արարողությանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսները պատրաստվում են հարվածել Կիևի հիդրոէլեկտրակայանին Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում Ռուսական առնվազն 7 հրթիռային անօդաչուները Կրիվոյ Ռոգում ոչնչացրել են 330 կՎ հիմնական ենթակայանը Թրամփը հայտարարեց Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները ոչնչացնելու ծրագրերի մասին

ԻՀՊԿ. Գերմանիայում կայացած գաղտնի հանդիպման ժամանակ որոշվել է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի և Եմենի դեմ 

Միջազգային

Դատելով ռեակցիայից, որը գալիս է Իրանից, Թեհրանում սպասում են, որ մոտական օրերին ԱՄՆ-ն կարող է փորձել հերթական ռազմական գործողությանը գնալ:

Նախ, Իրանն ակտիվորեն սահմանային հատվածներ է ուղարկում բանակային ուժեր, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա եւ այլն:

Էլ ավելի լուրջ ազդակ է իրանական կենտրոնական հրամանատարության՝ «Խաթամ ​​ալ-Անբիա»-ի պաշտոնական զգուշացումը տարածաշրջանի երկրներին: Այն է՝ եթե ԱՄՆ-ն նոր հարձակում ձեռնարկի Իրանի դեմ, տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաներն ու շահերը կենթարկվեն շարունակական, արդյունավետ և ցավոտ հարվածների՝ առանց որևէ սահմանափակման։

Առանձին նախազգուշացում է ուղղված տարածաշրջանային պետություններին. «Եթե նրանք աջակցեն Իրանի դեմ ամերիկյան ագրեսիային, Թեհրանը նրանց կհամարի հանցակիցներ և այլևս զսպվածություն չի ցուցաբերի նրանց ռազմական ենթակառուցվածքների նկատմամբ»։

Իրանը նախապես զգուշացնում է, որ հաջորդ պատերազմը չի սահմանափակվի միայն ԱՄՆ ռազմաբազաներին հարվածներով. տարածաշրջանի այն երկրները, որոնք իրենց տարածքը կամ ենթակառուցվածքները տրամադրում են Իրանի վրա հարձակման համար, կենթարկվեն զանգվածային հարվածների։

Հստակ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային. «Արաբական երկրները պետք է լիովին դեմ լինեն ԱՄՆ գործողություններին և հստակորեն ասեն Վաշինգտոնին՝ դուք իրավունք չունեք օգտագործել մեր տարածքները Իրանին հարձակվելու համար։ Մենք լուրջ ենք վերաբերվում ինքներս մեզ պաշտպանելուն։ Եթե այս անգամ պատերազմ սկսվի, մենք ավելի հզոր հարվածներ կհասցնենք ԱՄՆ բոլոր ավիաբազաներին, որոնցից ինքնաթիռները հարձակումներ են իրականացնում Իրանի վրա։ Մենք կհարվածենք նրանց շատ ավելի մեծ ուժով»։

Իսկ ահա ԻՀՊԿ-ի գնահատմամբ, Գերմանիայում կայացած գաղտնի հանդիպման ժամանակ որոշում է կայացվել ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի և Եմենի դեմ։ 

Axios-ը նախկինում հաղորդել էր դրա մասին։ Նաեւ, որ արևմտյան առանցքային երկրների ներկայացուցիչները մասնակցել են այդ բանակցություններին։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72503 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ