Արա՛, ձենդ մի բարձրացրու. հերիք ա զոհվածների անունները շահարկեք. իրավիճակը լարվեց Եռաբլուրում (Տեսանյութ) Պատմությունը հզոր ուսուցիչ է, բայց դասեր քաղել դրանից մենք այդպես էլ չսովորեցինք «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Ռամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է 99,85% ձայն Երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21֊ին Այսօր Հայաստանը նշում է Անկախության օրը Ոտնակոխ անելով Փաշինյանի այս հայտարարությունները` թփռոշացած ՔՊ-իստները գործող քաղաքապետ են «խաղացնում».ուր է հակակոռուպցիոնը Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները․ Սերժ Սարգսյան ԻՀՊԿ. Գերմանիայում կայացած գաղտնի հանդիպման ժամանակ որոշվել է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի և Եմենի դեմ  Թող մեր եռագույնը միշտ հպարտ ծածանվի ազատ և խաղաղ երկնքի տակ

Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ․

Անկախությունը նախևառաջ մտածելակերպ է, որը պայքարով դառնում է հայրենատեր քաղաքացու կենսակերպ:

Ազգային արժեքների վրա հիմնված ազատ և ինքնիշխան պետությունն է մեր ինքնության պահպանման գրավականը:

Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը։

 

Դաստիարակենք ազգային արժեհամակարգով և իղձերով առաջնորդվող քաղաքացիներ, որոնք կգիտակցեն Անկախության իրական արժեքն ու այն պաշտպանելու պատասխանատվությունը։

 

Եվ միշտ արժանի լինենք այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն անկախ Հայաստանի և Արցախի։

 

Փա՛ռք և խոնարհո՛ւմ նրանց հիշատակին։

 

Աստված պահապա՛ն Հայաստանին և հայ ժողովրդին։

 

Շնորհավո՛ր Անկախության օրը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Անկախության օրվա վերջին տարիների ուղերձների գաղափարական առանցքը.

???? ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԻՐ ՆՎԻՐՅԱԼ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖

????2019 | Անկախությունը՝ ինքնության առհավատչյա  «Բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել մեր ազգային արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները  մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել այդ արժեքները և փոխանցել հետագա սերունդներին»:

  ????2020 | Պատասխանատվություն սերունդների առջև 

«Անկախությանն «ԱՅՈ» ասելը նաև մեծագույն պատասխանատվություն էր հետագա սերունդների առջև, որոնք բարեբախտություն ունեն ժառանգելու ազատ և անկախ պետականություն:

Անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը, Աստծու կամքով, ժամանակակիցներիս պարտքն ու պարտականություն են»։ 

????2021 | Չպարտվել ստրկամիտներին
 
«Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու ոտնձգությունները, անկախության սերունդը  չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին»:

????2022 | Չլքել պետականության պաշտպանության խրամատը 

«Այսօր, առավել քան երբևէ, անկախությունն իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի։  Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»։

????2024 | Անկախությունը՝ գիտակցված ընտրություն 

«Անկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել: 
 
Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է»։

????2025 | Շարունակական պայքարը՝ պետության պաշտպանության միակ ճանապարհ

«Երրորդ Հանրապետությունը պարզապես համարակալված պետականության դրսևորում չէ, այլ հայ ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարի արդյունք:

Հայրենիքի հանդեպ պարտքը ժամանակավոր չի լինում։ Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար՝ պետության պաշտպանության ճանապարհը։

Փա՛ռք նրանց, ովքեր հերոսաբար ընկել են ոտքի կանգնեցնելու համար Հայաստանը։

Պատի´վ նրանց, ովքեր աներեր կանգնած են՝ պաշտպանելու պետականությունը։

Աստված պահապա´ն Հայաստանին և հայ ժողովրդին»։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ըստ Սասուն Միքայելյանի՝ ՀՀ-ն պետական սահման չունի. «Սկանդալային հայտարարություն չեմ անում, տենց ա»Արա՛, ձենդ մի բարձրացրու. հերիք ա զոհվածների անունները շահարկեք. իրավիճակը լարվեց Եռաբլուրում (Տեսանյութ)Պատմությունը հզոր ուսուցիչ է, բայց դասեր քաղել դրանից մենք այդպես էլ չսովորեցինք«Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետոՆերկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է մնալ համախմբված հայրենիքի շուրջ․ Վեհափառի շնորհավորական ուղերձըՌամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է 99,85% ձայնԵրթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21֊ինԱյսօր Հայաստանը նշում է Անկախության օրըՈտնակոխ անելով Փաշինյանի այս հայտարարությունները` թփռոշացած ՔՊ-իստները գործող քաղաքապետ են «խաղացնում».ուր է հակակոռուպցիոնըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 21Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները․ Սերժ ՍարգսյանԻՀՊԿ. Գերմանիայում կայացած գաղտնի հանդիպման ժամանակ որոշվել է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի և Եմենի դեմ Թող մեր եռագույնը միշտ հպարտ ծածանվի ազատ և խաղաղ երկնքի տակՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա «ամիսների ընթացքում, այլ ոչ թե տարիների». Չեխական հակահետախուզություն«Հայրենիք» կուսակցությունը կենդանության նշույլներ է ցույց տալիսԻսրայելը ոչնչացնում է Թուրքիայի զինամթերքի պահեստները Սիրիայում«Եթե Թուրքիան օգնի Սաուդյան Արաբիային, մենք կհարվածենք երկաթե բռունցքով». Հուսիթների ներկայացուցիչՄարզերում ուժեղներին համատարած մերժեցին«Ալ Արաբիա». ԻՀՊԿ-ի փորձագետները ժամանել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հատված՝ պաշտպանական համակարգեր կառուցելու համարԱստված չտա մեկդ աչքիս ալաբուլա երեւա. Համայնքապետերին զգուղացվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված