Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի նոր փուլ ենք մտնում «Իրավունք». Ինչ նոր սյուրպրիզներ են սպասվում ԱԺ-ում «Փաստ». Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ «Ժողովուրդ». Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը Ուկրաինայում պայթյուններից հետո խորհրդավոր երկրաշարժ. գետնի ցնցում տարբեր շրջաններում «Հրապարակ»․ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

Իսրայելը ոչնչացնում է Թուրքիայի զինամթերքի պահեստները Սիրիայում

Միջազգային

Հալեպի մոտակայքում տեղի է ունեցել հակաօդային պաշտպանության խոշոր հրթիռների խոշոր պահեստի պայթյուն։ Սկսվել է զինամթերքի դետոնացիա:

Ավելի վաղ պայթյուն է տեղի ունեցել Դեյր էզ-Զորում։

Թեեւ պաշտոնապես միջադեպը դեռ ներկայացվում է, որպես անփութության հետեւանք, սակայն տեղի փորձագիտական աղբյուրներն այլ կարծիքի են: Նախ, որ նման պահեստները, թեեւ պաշտոնապես համարվում են սիրիական բանակինը, սակայն ներկայիս իշխանությունները այդ քանակի զինամթերք ունենալու որեւէ տարբերակ չունեն: Ակնարկն այն մասին է, որ պահեստներում կուտակված է Թուրքիայի զինամթերքը: Նաեւ, որ ՀՕՊ հրթիռները, բնական է, հիմնականում նախատեսված են իսրայելյան ավիացիայի դեմ գործելու համար:

Այստեղից էլ հիմնական հետեւությունը. եթե իրար հետեւից  թուրքական պահեստները պայթում են, ապա դա չի կարող առանց Իսրայելի միջամտության լինել:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72497 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ