ԻՀՊԿ. Գերմանիայում կայացած գաղտնի հանդիպման ժամանակ որոշվել է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի և Եմենի դեմ  Թող մեր եռագույնը միշտ հպարտ ծածանվի ազատ և խաղաղ երկնքի տակ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա «ամիսների ընթացքում, այլ ոչ թե տարիների». Չեխական հակահետախուզություն «Հայրենիք» կուսակցությունը կենդանության նշույլներ է ցույց տալիս Իսրայելը ոչնչացնում է Թուրքիայի զինամթերքի պահեստները Սիրիայում «Եթե Թուրքիան օգնի Սաուդյան Արաբիային, մենք կհարվածենք երկաթե բռունցքով». Հուսիթների ներկայացուցիչ Մարզերում ուժեղներին համատարած մերժեցին «Ալ Արաբիա». ԻՀՊԿ-ի փորձագետները ժամանել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հատված՝ պաշտպանական համակարգեր կառուցելու համար Աստված չտա մեկդ աչքիս ալաբուլա երեւա. Համայնքապետերին զգուղացվել է Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները

Բաքուն լուծում է հիմնարար խնդիր՝ հայերի վրա փակցնել «եկվոր ժողովրդի» պիտակ. Օկուպացված Արցախի պատգամավոր

Հանդիպում

Օտարերկրյա դիվանագետների այցը Գանձասար և Դադիվանք պայթեցրեց մեր սոցցանցերն ու ի ցույց դրեց նրանց ակնհայտ անիրազեկությունը։ Ենթադրենք՝ Հիքմեթ Հաջիևն էժանագին սենսացիաների հետևից ընկած տգետ է, բայց մի՞թե եվրոպացի դեսպանները, դիվանագետները՝ Եվրոպայում մեծացած ու ապրող մարդիկ, չգիտեին այս տարածաշրջանում հայերի ներկայության և հարուստ հայկական մշակութային ժառանգության մասին։ Եթե չգիտեին, ապա սա արդեն ոչ թե ծիծաղելի է, այլ շատ ցավալի»,-անդրադառնալով Գանձասարում Հաջիեւի հայտարարություններին, նման դիտարկում է անում օկուպացված Արցախի ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանը, փաստելով.

- Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հրաշալի գիտակցում է պատմական իրականությունը, սակայն գիտակցաբար ստեղծում է կեղծ թեզեր՝ Գանձասարն ու Դադիվանքը անվանելով «աղվանական» հուշարձաններ և հայտարարելով «օկուպացիայի» տարիներին դրանց ճարտարապետության իբրև թե աղավաղման մասին։ Այսպիսով Բաքուն լուծում է հիմնարար խնդիր՝ հայերի վրա փակցնել «եկվոր ժողովրդի» պիտակ, որը զրկված է սեփական ժառանգության նկատմամբ պատմական իրավունքներից։ Ադրբեջանն օգտագործում է այս թեզը իր տարածքային ու պատմական հավակնություններն հիմնավորելու, ինչպես նաև տարածաշրջանում հայկական ներկայությունը ապալեգիտիմացնելու համար։ Հենց դրա համար էլ մենք սկսեցինք ազատագրական շարժումը։ Եթե ապրելու և մշակութային ժառանգության մեր իրավունքները չվիճարկվեին ու չոչնչացվեին հենց մեր աչքի առջև, մի՞թե մենք կսկսեինք այդ շարժումը։ Անշուշտ, ո՛չ։ Իսկ ինչո՞ւ էինք ուզում անջատվել, որովհետև ձգտում էինք պահպանել մեր ինքնությունը՝ չցանկանալով ձուլվել, ինչպես ձուլվեցին միլիոնավոր լեզգիներ։ Սա էր ազգային շարժման սկզբնավորման գլխավոր պատճառը։ Սա արցախցիների գիտակցված քայլն էր, որոնք սպառնալիք էին տեսնում իրենց գոյությանը։ Մենք ձգտում էինք պահպանել այն, ինչ մեզ պարգևել էր պատմությունը:

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն էլ նկատում է.

- Երբ ՀՀ իշխանավորները խոսում են խաղաղության մասին, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով ծաղրանքով են խոսում, դա փաստում է մեկ բան՝ խաղաղություն չի կարող երկարատև լինել, ինչը բերելու է միակողմանի զիջումների: 

Երեք տարի է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում։ Բազմաթիվ անգամներ ՀՀ կառավարությանը կոչ ենք արել հարցը օրակարգում պահել, փորձել բոլոր լծակներն օգտագործել, որ օր առաջ ազատ արձակվեն։ Սա նաև ցուցիչ է Ադրբեջանի վարած քաղաքականության, որ նրանք խաղաղության չեն գնալու։ Վստահեցնում եմ՝ աշխարհաքաղաքական կարգն արագ է փոխվում․ ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի, սա թող չընդունվի՝ որպես պատերազմի կոչ, միևնույն ժամանակ տեսնում ենք նրանց քայլերը։ Խոսակցություններ կան տարբեր լրատվական աղբյուրներից՝ այդ թվում եվրոպական, որ այս պահին Ադրբեջանում մոբիլիզացիա է կատարվում։ 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԻՀՊԿ. Գերմանիայում կայացած գաղտնի հանդիպման ժամանակ որոշվել է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի և Եմենի դեմ Թող մեր եռագույնը միշտ հպարտ ծածանվի ազատ և խաղաղ երկնքի տակՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա «ամիսների ընթացքում, այլ ոչ թե տարիների». Չեխական հակահետախուզություն«Հայրենիք» կուսակցությունը կենդանության նշույլներ է ցույց տալիսԻսրայելը ոչնչացնում է Թուրքիայի զինամթերքի պահեստները Սիրիայում«Եթե Թուրքիան օգնի Սաուդյան Արաբիային, մենք կհարվածենք երկաթե բռունցքով». Հուսիթների ներկայացուցիչՄարզերում ուժեղներին համատարած մերժեցին«Ալ Արաբիա». ԻՀՊԿ-ի փորձագետները ժամանել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հատված՝ պաշտպանական համակարգեր կառուցելու համարԱստված չտա մեկդ աչքիս ալաբուլա երեւա. Համայնքապետերին զգուղացվել էԼավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըՈւկրաինայում դադարեցրել են պայմանագրային զինծառայողներին վճարելը. Ռադայի պատգամավորԻրանը խոշոր ուժեր է տեղակայել բոլոր սահմաններում՝ հնարավոր ցամաքային հարձակումը հետ մղելու համարՀարավային Օսիայի նախագահական ընտրություններում հաղթեց Ռուսաստանում աշխատած Կրեմլի թեկնածունԲաքուն լուծում է հիմնարար խնդիր՝ հայերի վրա փակցնել «եկվոր ժողովրդի» պիտակ. Օկուպացված Արցախի պատգամավորԶապորոժեում հիմնահատակ այրվել է հերթական առեւտրի խոշոր կենտրոնը (Տեսանյութ)Կիևի մոտակայքում հարվածից հետո հրեշավոր հրդեհ է բռնկվելՌԴ Պետդումայի ընտրություններում անակնկալներ չեն լինելու. «Եդինայա Ռոսսիան» մնում է առաջատարԹրամփը կրկին պահանջել է, որ Զելենսկին դադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները. AxiosՈտնակոխ անելով Փաշինյանի այս հայտարարությունները` թփռոշացած ՔՊ-իստները գործող քաղաքապետ են «խաղացնում».ուր է հակակոռուպցիոնըՄենք չենք կարող գեղեցկացնել ընտրությունների արդյունքները, դրանք աղետ են. Մերց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված