Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։09-ին, մարվել՝ 16։38-ին։ Այրվել է 5 հարկանի շենքի տանիքը՝ մոտ 80 քմ և ներսում փայտե ու կենցաղային իրեր։ Տարհանվել է շենքի 4-րդ և 5-րդ հարկի 12 բնակիչ։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շենքեր։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk