Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է կրճատել սոցիալական ծրագրերը՝ վերանայելով թաղման նպաստի գործող համակարգը և զրկելով քաղաքացիների մեծ մասին մահվան դեպքում տրամադրվող պետական աջակցությունից։
Բուն TV-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը մտադիր է հրաժարվել թաղման նպաստի համատարած հատկացումից․
«Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»։
Հիշեցնենք, որ գործող կարգով պետությունը մահվան յուրաքանչյուր դեպքում հանգուցյալի ընտանիքին տրամադրում էր միանվագ 200 հազար դրամ։ Փաշինյանի այս նախաձեռնությունը փաստացի նշանակում է սոցիալական երաշխիքների հերթական կրճատում, քանի որ «չնչին թոշակների ավելացման» պատրվակով քաղաքացիները զրկվելու են ծանր պահին պետությունից ստացվող աջակցությունից։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk