Իշխանությունը սպառնում է ժողովրդին, որ եթե չկատարեն Ալիեւի հրահանգը, իրենք կջղայնանան․ Աբովյան Ժամը՝ 16։00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Քուշներ. ԱՄՆ-ն ցանկանում է կառուցել նոր եվրոպական անվտանգության համակարգ, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ. տեսանյութ Ընդդիմությունը նրա համար չէ, որ Ազգային ժողովում պարբերաբար ծեծ ուտի․ Սամվել Նիկոյան «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում Նոյեմբերի 6. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «խոշոր գործարքի» նախապատրաստման մասին ԱՄՆ նոր Կոնգրեսը կունենա բացահայտ ԼԳԲՏ-ականների ռեկորդային թիվ

ՀՐԱՏԱՊ. ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ

Օրեր առաջ տարածված տեսանյութում պնդում է արվել, թե խանութներում մրգերի վրա օգտագործվում է «Դիքլաֆոս» կոչվող թունաքիմիկատ, և առավել վտանգավորը՝ հնչել է հայտարարություն, թե «բոլորն էլ նույն բանն են անում»։

Եթե սա սուտ է՝ պետական մարմինները պարտավոր են անհապաղ հերքել այն՝ ներկայացնելով ստուգված և հրապարակային փաստեր։

Եթե սա ճիշտ է՝ գործ ունենք ոչ թե մեկ խանութի, այլ հանրային առողջության դեմ հնարավոր զանգվածային սպառնալիքի հետ։

Ուստի պահանջում եմ.

1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝
անհապաղ, լայնածավալ և լիովին հրապարակային ստուգումներ իրականացնել ոչ միայն նշված, այլև այլ խանութներում՝ վերցնելով մրգերի նմուշներ և դրանք ենթարկելով անկախ լաբորատոր փորձաքննության։ Հանրությանը պետք է ներկայացվի հստակ և ամբողջական պատասխան՝ կա՞ թունաքիմիկատի հետք, ի՞նչ քանակով, ո՞ր ապրանքներում և արդյո՞ք այն վտանգավոր է մարդու առողջության համար։ Օրենսդրությունը նախատեսում է թունաքիմիկատների մնացորդային քանակների նկատմամբ պետական վերահսկողություն, և այդ վերահսկողությունը պետք է իրականացվի ոչ թե ձևականորեն, այլ իրական արդյունքով։

2. ՀՀ դատախազությունից՝
տեսանյութում ներկայացված տեղեկություններին տալ անհապաղ և լիարժեք քրեաիրավական գնահատական և, առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության դեպքում, ապահովել պատշաճ, արագ և արդյունավետ քրեական վարույթ։ Քննությունը չպետք է սահմանափակվի մեկ տնտեսավարողի նկատմամբ մասնավոր միջադեպով, եթե առկա են բնակչության առողջությանը վերաբերող ավելի լայն և լուրջ վտանգի մասին տվյալներ։

3. ՆԳՆ-ից և ԱԱԾ-ից՝ 
ստուգել նաև տեսանյութի տարածման ամբողջ շղթան՝ դրա աղբյուրը, հավաստիությունը, հնարավոր կազմակերպված բնույթը և այն վարկածը, թե արդյոք նպատակ է հետապնդվել տեղական արտադրանքի նկատմամբ սպառողական վստահությունը խաթարել։ Եթե նման վարկածը չի հաստատվում՝ դա նույնպես պետք է հստակ և հրապարակային արձանագրվի։ Եթե հաստատվում է՝ իրավական գնահատականը պետք է լինի արագ, խիստ և համարժեք։
Ամբողջ գործընթացի արդյունքների մասին պետք է զեկուցվի ՀՀ կառավարությանը և անհապաղ տեղեկացվի հանրությանը։

4. ՀՀ կառավարությանը՝
ուսումնասիրել գործող քրեական և վարչական պատասխանատվության համարժեքությունը և, անհրաժեշտության դեպքում, հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ դիտավորությամբ բնակչության զանգվածային թունավորման կամ դրա իրական վտանգ ստեղծելու համար պատասխանատվության խստացման,ընդհուօ ցմահ բանտարկության։

5. Այն, ինչ վերաբերում է պետական անվտանգությանը' հետամուտ ենք լինելու, նաև՝ պատրաստ սատարելու բոլոր շահագրգիռ անձանց, նաև պատասխանատվության կանչելու բոլոր մեղավորներին, առանց բացառության։

ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ՝ Վարդան Ղուկասյան
Փաստաբան՝  Լևոն Բաղդասարյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ