Մոսկվայի վրա ուկրաինական զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններ
ՄիջազգայինՌուսական աղբյուրները հաստատում են, որ Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման արդյունքում կան զոհեր և ավերածություններ։
Ըստ աղբյուրի. «Գիշերվանից թշնամին շարունակում է մայրաքաղաքային շրջան ներխուժելու իր փորձերը՝ թիրախավորելով խաղաղ քնած բնակիչներին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պարզաբանեց, որ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածքում գտնվող օբյեկտը վնասվել է։ Զոհեր չկան։ Մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է Օրեխովի բուլվարի մոտ գտնվող շենքին։ Մոսկվայի մարզում իրավիճակն ավելի բարդ է։ Մարզպետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման ամենալուրջ հետևանքները Ռամենսկի շրջանում են. անօդաչու թռչող սարքի վթարի ժամանակ հրդեհ է բռնկվել 21 հարկանի շենքի տանիքում։ 400 մարդ, այդ թվում՝ 70 երեխա, տարհանվել է»։
Աղբյուրը նաեւ մանրամասնում է, որ Սոֆյինոյում անօդաչու թռչող սարքը հարվածել է եռահարկ բնակելի շենքի՝ վնասելով վեց բնակարան։ 44-ամյա կին զոհվել է, իսկ հինգ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել են։ Օրեխովո-Զուևսկի շրջանում մահացել է ևս մեկ տարեց տղամարդ, երբ անօդաչու թռչող սարքը հարվածել է մասնավոր տանը՝ հրդեհ առաջացնելով։ Եվս մեկ մարդ վիրավորվել է Լենինսկի շրջանում։
Սոֆյինոյում հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նաև պահեստային համալիրում: Խոշոր հրդեհ է բռնկվել Կոտելնիկիում, որտեղ անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքին, որի հետևանքով այրվել են երեք հարկերում գտնվող բնակարանները: Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են:
Ռուսական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ երեկվա երեկոյից սկսած Մոսկվայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 անօդաչու։ Նման զանգվածի եւ կոնկրետ ուղղություններում կենտրոնացման հաշվին հնարավոր է եղել ճեղքումներչ առաջացնել, եւ անօդաչուների որոշակի քանակ հասել են Մոսկվային:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72430
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk